Դիրիժորներ, կատարողներ, երգիչներ, դերասաններ, ռեժիսորներ…Նրանք մեր օրերը իմաստավորում են համերգային ու թատերական ամենատարբեր երեկոներով: Ամեն օր՝ առավոտյան ժամերին, նրանք աշխատանքային փորձեր են կատարում: Եթե հասցնում են, երեքշաբթի և ուրբաթ օրերին շտապում են մեզ մոտ՝ «Վեմ» ռադիոկայան՝ խոսելու առաջիկա համերգի, ներկայացման մասին: Այդպիսի ուղիղ եթերային զրույցը դառնում է իսկական «անակնկալ հանդիպում»:

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Գերմանիայի Դետմոլդ քաղաքի երաժշտական համալսարանի անվանի պրոֆեսոր Մարիա Էլիզաբեթ Լոթի վարպետության դասի եզրափակիչ համերգն է: Անակնկալ հանդիպմանը հարգարժան երաժշտի հետ եկել էին «Ռաաբ» երաժշտական դպրոցի տնօրեն, Գերմանա-հայկական երաժշտական միության հիմնադիր, ջութակահար Անի Աղաբեկյանը, ինչպես նաև Դետմոլդի կոնսերվատորիայի ուսանող Սոֆյա Վարդանյանը:

