Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

Ինչու մարդը չի հաշտվում ոչ իր, ոչ էլ մերձավորի մահվան հետ. արդյո՞ք դա չի նշանակում, որ մահը մարդուն խորթ, օտարամուտ մի բան է և ի բնե անհաշտություն կա մարդու և մահվան միջև: Եվ եթե օտարամուտ բան է մահը, արդյո՞ք այն հաղթահարելի չէ այդպիսով: Ինչպե՞ս հաղթահարել մահվան խնդիրը:
- Վաչագան սարկավագ Դոխոլյան

