Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հաղորդումն անդրադարձ է 20-րդ դարի առաջին կեսի Կուբայի գրականությանը: Արձակագիրների մեջ առանձնացան Կառլոս Լյովեյրան, Ալֆոնսո Էռնանդես Կատան, Ալեխո Կարպենտիերը: Բանաստեղծական ժողովածուները և շարքերն աչքի էին ընկնում ազատության ձգտմամբ, ժողովրդական ստեղծագործության ազդեցությամբ: 20-ականների վերջին հանդես եկավ Նիկոլաս Գիլյենը: Նրա «Սոնի մոտիվներով» բանաստեղծական շարքը հագեցած է ժողովրդական երգի և պարի ռիթմերով:

