Դիրիժորներ, կատարողներ, երգիչներ, դերասաններ, ռեժիսորներ…Նրանք մեր օրերը իմաստավորում են համերգային ու թատերական ամենատարբեր երեկոներով: Ամեն օր՝ առավոտյան ժամերին, նրանք աշխատանքային փորձեր են կատարում: Եթե հասցնում են, երեքշաբթի և ուրբաթ օրերին շտապում են մեզ մոտ՝ «Վեմ» ռադիոկայան՝ խոսելու առաջիկա համերգի, ներկայացման մասին: Այդպիսի ուղիղ եթերային զրույցը դառնում է իսկական «անակնկալ հանդիպում»:

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 5-րդ մրցույթի կրտսեր խմբում առաջինը Ղազարոս Սարյանի անվան արվեստի թիվ 1 դպրոցի աշակերտ 9-ամյա Արաքս Աշճյանն էր (Արմենուհի Կարապետյանի ստեղծագործական դասարան), իսկ ավագ խմբում հաղթող ճանաչվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի 14-ամյա աշակերտ Ալեքսանդր Տոնիկյանը (Սուրեն Զաքարյանի ստեղծագործական դասարան)։ Մեր հյուրերն են հաղթողներն ու մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը:

