Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

«Զանգեզուրի գոյապայքարը 1917-1920 թթ.» աշխատության մեջ Արամ Սիմոնյանը փաստացի նյութի հիման վրա մանրամասնորեն ներկայացնում է 1917-ից Զանգեզուրում տեղի ունեցած բոլոր անցուդարձերը՝ մինչև երկրամասի հերոսապատումի նոր փուլը՝ 1920-ի հուլիսը, որը պայմանավորված էր Գարեգին Նժդեհի ռազմական ու ռազմավարական սխրանքով՝ հանուն ապագա անկախ Լեռնահայաստանի:
Զանգեզուրի գոյամարտի պատմությունն անհնար է պատկերացնել առանց Անդրանիկի ու նրա «Հարվածող զորամասի» գործունեության: Նա հասցրել է Զանգեզուրում նաև օրենսդրական գործունեություն ծավալել:
- Արամ Սիմոնյան

