Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

1918-ի ապրիլի 3-ին (հին տոմարով՝ մարտի 21-ին) սկսվել էր վանեցիների նահանջը: Տասնյակ հազարավոր հայեր, 133 օրում անցնելով շուրջ 1000 կմ, հասան Իրաքի անապատներ՝ ճանապարհին անհավասար ինքնապաշտպանական կռիվներ մղելով թուրք-քրդական ուժերի դեմ: Վանեցիներն այս գողգոթան անցան՝ արժանապատվորեն կռվելով ու չեզոքացնելով մեր ազգային թշնամիների հարձակումները, ոչնչացնելով մեծ թվով ստահակների…
Մեր պատմության այս դրվագները, սակայն, տեղ չեն գտել հայոց պատմության դպրոցական դասագրքերում: Եթե ոչ դպրոցում, հապա որտե՞ղ պետք է հայ մարդը սովորի իր պատմությունը:
- Ռաֆայել Թադևոսյան

