Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

«Զուլալությամբ արբեցած», «Անսպասելի մոդեռնիզմ», «Հնամենի և զարմանալի»… այսպիսի խորագրերով են պատասխանել գերմանական ամենալուրջ պարբերականները ECM Records-ի թողարկած «Կոմիտաս. Յոթ երգ» ձայնասկավառակի ծննդին: Կատարումները հնչում են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Լուսինե Գրիգորյանի մեկնաբանմամբ: Այս ալբոմին հոդվածի ու հարցազրույցի ձևով անդրադարձել են նաև անգլիական պարբերականները՝ «Gramophone»-ը և «BBC Music»-ը: