Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

20-րդ դարի 20-ականներին լեհական գրականությունը զգալի փոփոխություններ կրեց: Նորարար սկսեցին համարվել ֆուտուրիստները, որոնք հանդես էին գալիս քերականական, ուղղագրական կանոնների դեմ: Գործում էր ‹‹Սկամանդր›› գրական խմբակը: Լավագույն բանաստեղծներ էին համարվում Վլադիսլավ Բրոնևսկին, Յուլիան Տուվիմը, իսկ արձակագիրներ՝ Լեոն Կրուչկովսկին, Մարիա Դոմբրովսկան, Վիտոլդ Գոմբրովիչը…

