Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Անհատներ կան, որոնց մասին խոսելիս որքան էլ փնտրում ես գերադրական աստիճանի ածական-մակդիրներ, միևնույն է, ներքուստ զգում ես, որ դրանք ամբողջությամբ չեն արտահայտում ասելիքիդ բովանդակությունը: Նման դեպքերում մի կողմ եմ դնում մայրենիի զինանոցը և մտքերս ձևակերպում անպաճույճ՝ առանց որակումների:
Երջանկահիշատակ պատմաբան Պետրոս Հովհաննիսյանի պարագայում հատկապես այդպես է: Նրա թե՛ գրավոր, թե՛ բանավոր խոսքն այնքան պարզ էր ու միաժամանակ այնքան խոր, որ հիանում էիր նյութի նրա իմացությամբ, ասելիքի հստակությամբ, հարուստ բառապաշարով: Եվ այդ ամենն անում էր առանց ավելորդ ճիգերի. բառեր չէր փնտրում, դրանք առատորեն հոսում էին նրա հանդարտ ու հիմնավոր խոսքում:
- Ալբերտ Իսոյան
- Անդրանիկ Հովհաննիսյան

