Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Ինչու է նա իր ֆեյսբուքյան էջում գրվում Զավեն հաջի Ոսկանյան: Եկեղեցու հետ որևէ առնչություն չունեցած պատանին ինչպես հայտնվեց Երուսաղեմի հոգևոր վարժարանում: Ով նրան հետ պահեց կուսակրոնություն ընդունելու մտքից: Դժվար չէ՞ սեփական ընտանիքում ունենալ կին աստվածաբան: Ինչու է կարևորում գիտնական հոգևորականի տեսակը: Ինչու չի սիրում ավելորդ հարցերով ծանրաբեռնել Աստծուն: Հարցերի պատասխանները՝ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Զավեն սարկավագ Ոսկանյանի դիմանկարում:

