Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Ստամբուլի Սահակյան-Նունյան վարժարանի հիմնադրման կեսդարյա հոբելյանին նվիրված միջոցառումները Սամաթիա թաղամասում տոնական մթնոլորտ են ստեղծել համայնքի կյանքում, գրում է պոլսահայ մամուլը: Կրթօջախի հոբելյանական հանդիսությունների վերջին ձեռնարկը նվիրված էր Հրաչյա Աճառյանի հիշատակի ոգեկոչմանը:
Այդ միջոցառումներին մասնակցելու համար Երևանից հրավիրվել է ականավոր լեզվաբանի նույնանուն թոռը՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի աշխատակից Հրաչյա Աճառյան կրտսերը:
- Հրաչյա Աճառյան

