Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

- Տ. Նշան քհն. Ալավերդյան
Ինչու Տերը թաքցրեց իմաստությունն այս աշխարհի իմաստուններից և հայտնեց այս աշխարհի «հիմարներին» և ինչու այս աշխարհի ոչ տոհմիկներին, արհամարհվածներին եւ ոչինչներին ընտրեց: Ինչու Աստծո առաջ չկան անտեսվածներ, և ինչպես է աշխարհը տեսակավորում մարդկանց ըստ իր չափանիշների: Հաշտվե՞լ այս աշխարհում անտեսված լինելու կարգավիճակի հետ: Ինչպե՞ս:

