Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Օպերայի լիբրետոն գրել է ճանաչված ռուս գրող և դրամատուրգ Միխայիլ Զագոսկինը։ 1833 թվականին լույս տեսած նրա «Ասկոլդի գերեզմանը» վեպն արժանվույնս չգնահատեցին ո՛չ քննադատները, ո՛չ էլ ընթերցողները։ Սակայն երկու տարի անց՝ 1825 թվականին, Ալեքսեյ Վերստովսկին որոշում է օպերա գրել Միխայիլ Զագոսկինի վեպի հիման վրա։
Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1836 թվականի սեպտեմբերի 15-ին։ Հանդիսատեսն այն բարձր գնահատեց: Մոսկվայի Մեծ թատրոնում 25 տարվա ընթացքում օպերան ներկայացվել է ավելի քան 400 անգամ, և մինչև 1887 թվականն այն թատրոնի մշտական խաղացանկում էր։
Օպերան բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման չորս մասերում համապատասխանաբար։

