Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Հայկական վանքեր և սրբատեղիներ, 23:00 - Արվեստի երանգներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն,
Հաղորդումներ
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:02, 18:00
Երեքշաբթի 14:02, 18:00
Չորեքշաբթի 14:02, 18:00
Հինգշաբթի 14:02, 18:00
Ուրբաթ 14:02, 18:00
Շաբաթ 14:02, 18:00
Կիրակի 14:02, 18:00
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Աղոթքներ
Հինգշաբթի 10:00, 23:00
Կիրակի 23:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10:00
Ուրբաթ 22:00
Շաբաթ 15:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 12։00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Հինգշաբթի 11:00, 22:00
Շաբաթ 17։00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հարցեր քահանային
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Մեծ գաղափարներ
Երեքշաբթի 12:00, 23:00
Կիրակի 16:00
Մտորումներ
Կիրակի 13:00, 22:00
Սուրբ Գրքի ներածություն
Երեքշաբթի 11:00, 22:00
Կիրակի 15:00
Տաղարան
Հոդվածներ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ Արտադրանք
Հեղինակ` Կարեն Հալաջյան
Հաղորդման ժամանակացույց
Մեծ գաղափարներ

«Ոչ մի բանակ չի կարող դիմակայել այն գաղափարի ուժին, որի ժամանակն արդեն եկել է»: Ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոն հասկանում էր, որ հենց ժամանակի հարմար պահերին հղացված մտքերն են ծնում տիեզերքը խարխլող գաղափարներ, գաղափարներ, որոնք դատապարտված են դառնալու մեծ: Բայց մեծությունը կարող է բնույթով տարբեր լինել՝ մեծ և գեղեցիկ, մեծ և այլանդակ, մեծ և սարսափելի: Գաղափարը կարող է մեծ լինել այս բոլոր դրսևորումներով, ուստի հարուցել հիացմունք, նողկանք կամ սարսափ: Հաղորդումների այս շարքում ներկայացնում ենք տարբեր տեսակի մեծ գաղափարներ:

Բաժանորդագրվել
1/1
20 Օգոստոս Գրաքննություն

    Իր հռչակավոր «Լեդի Չատերլեյի սիրեկանը» վեպում անգլիացի գրող Դեյվիդ Հերբերտ Լոուրենսը երկրային անգլոսաքսոնական տերմինաբանությամբ բացեիբաց, բայց բանաստեղծորեն ներկայացնում է ամուսնացած արիստոկրատ կնոջ սիրավեպն իր ամուսնու մոտ աշխատող  հասարակ անտառապահի հետ: 1928 թվականին գրված այդ վեպը գրեթե երեք տասնամյակ չէր տպագրվում հեղինակի հայրենիքում:

 

1/1
1/1
13 Օգոստոս Կապիտալիզմ

    21-րդ դարի սկզբին համաշխարհային տնտեսությունն աննախադեպ ցնցում ապրեց: Սպառողների վստահության աղետալի անկումը, ներդրումների կորուստը, սնանկացումները, վճարումներ չկատարելու պատճառով բռնագրավումները, գործազրկության աճը, բորսաների և անշարժ գույքի գների ցնցումները,— այս ամենը վկայությունն էր տնտեսության մեծածավալ ճգնաժամի և դրան հաջորդած համաշխարհային հետընթացի:

1/1
1/1
06 Օգոստոս Իսլամականություն

    «Ամերիկացիներին ու նրանց դաշնակիցներին սպանելը՝ քաղաքացիական անձինք լինեն թե զինվորական, դրան ընդունակ ցանկացած մուսուլմանի պարտքն է ցանկացած երկրում, մինչև ազատագրենք Ալ-Աքսա մզկիթը (Երուսաղեմ) և Ալ-Խարամ սուրբ մզկիթը (Մեքքա), իսկ նրանց պարտված բանակները լքեն իսլամական բոլոր հողերը»:

1/1
1/1
30 Հուլիս Ռասայականություն

    Ուշագրավ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ «ազատների ինքնահռչակ հայրենիքը» և ժողովրդավարության,  հավասարության և մարդու իրավունքների  ամրոցը, իր գոյության առաջին 89 տարիներին կախված է եղել ստրկական աշխատանքից:  

1/1
1/1
23 Հուլիս Ֆաշիզմ

    Ֆաշիստական ուսմունքի հիմնական դրույթը պետության, նրա էության, նպատակների ու խնդիրների ուսմունքն է: Ֆաշիզմի համար պետությունը բացարձակ (աբսոլյուտ) է, որի համեմատությամբ անհատներն ու խմբերը «հարաբերական են»:

1/1
1/1
16 Հուլիս ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

    «.... Ամերիկայում թագավորը օրենքն է: Որովհետև ինչպես աբսոլյուտիստական պետություններում թագավորն է օրենքը, այնպես էլ ազատ երկրներում պետք է օրե՛նքը թագավոր լինի»: Այսպես էր գրում իր «Առողջ դատողություն» պամֆլետում Թոմաս Փեյնը:

 

1/1
1/1
09 Հուլիս ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ (ՊԱՅՄԱՆԱԳԻՐ)

Ինչո՞ւ են մարդիկ պայմանագրեր կնքում: Եթե պայմանագիրն ազնիվ է, երկու կողմն էլ կարծում են, որ որոշակի առավելություններ ձեռք կբերեն: Դուք համաձայնում եք միևնույն տեղը գնալ երկուշաբթիից ուրբաթ և այնտեղ մնալ ժամը 9-ից մինչև 17-ը, որովհետև ձեր գործատուն համաձայն է դրա համար ամսական որոշակի գումար վճարել: Ընդհանուր առմամբ, արժե կամավոր կերպով սահմանափակել սեփական ազատությունը հանուն որոշակի բարիքների:

 

1/1
1/1
02 Հուլիս ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՆԱՑԻՈՆԱԼԻԶՄ)

«Մեր երկրի՛ համար…. Ցանկանանք, որ այլ երկրների հետ հարաբերություններում նա միշտ իրավացի լինի: Սակայն իրավացի կլինի մեր երկիրը, թե ոչ, դա մեր երկիրն է»: Այս հայտնի կենացը 1816 թ. ասել է ամերիկյան նավատորմի հերոս Ստիվեն Դեքեյտերը: Սովորաբար արտահայտությունը կրճատվում է (որոշ ձևափոխմամբ)՝ «Սա իմ երկիրն է, իրավացի է այն, թե ոչ», և այս ձևակերպմամբ գործածվում է առ այսօր:

 

1/1
1/1
25 Հունիս ԲԱԶՄԱՄՇԱԿՈՒԹԱՅՆՈՒԹՅՈՒՆ

1908 թ. «Հալաման» պիեսում Իսրայել Զանգվիլը գրում է. «Ամերիկան աստվածային հնոց է, հսկա հալաման, որի մեջ հալչում ու վերափոխվում են Եվրոպայի բոլոր ժողովուրդները: ….Ձեր ամբողջ թշնամությունը, ձեր մանր-մունր վեճերն անհեթեթություն են: Գերմանացիներ և ֆրանսիացիներ, իռլանդացիներ և անգլիացիներ, հրեաներ և ռուսներ՝ բոլորդ դեպի այդ հնոցը: Այսպես է Տերը կերտում ամերիկացուն»:

 

1/1
1/1
18 Հունիս Իմպերիալիզմ

Թեև «իմպերիալիզմ» եզրույթը հարաբերականորեն նոր է, բուն երևույթը՝ ավելի ուժեղ պետությունների կողմից թույլերի նվաճումն ու նրանց հետագա շահագործումը, աշխարհի չափ հին է: Միջագետքի և միջերկրածովյան հնագույն  քաղաքակրթությունների պատմությունը միմյանց փոխարինող կայսրությունների անընդհատ հերթագայություն է՝ Բաբելոն, Ասորեստան, Կյուրոսի հիմնադրած Աքեմենյան տերություն, Ալեքսանդր Մակեդոնացու կայսրություն…

 

1/1
1/1
11 Հունիս Պահպանողականություն

      Պահպանողական մտածողության հիմնական ելակետը շատ հաջող ներկայացվում է 17-րդ դարի անգլիացի պետական գործիչ Վիկոնտ Ֆոլկլենդին վերագրվող խոսքով. «Երբ անհրաժեշտություն չկա որոշում կայացնելու, անհրաժեշտ է որոշում չկայացնել»: Ֆրանսիական մեծ հեղափոխությունը սարսափեցրել էր Բերկին: 1790 թ.՝ նախքան հեղափոխության՝ արյան մեջ խեղդվելը, Բերկն ուշադրություն դարձրեց  հեղափոխականների գաղափարական ոգևորությանը  և կանխատեսեց գալիք սարսափները:

 

1/1
1/1
04 Հունիս Դեմոկրատիա (ժողովրդավարություն)

        Այսօր քաղաքական տիրույթի բոլոր հատվածների ներկայացուցիչների՝ ծայրահեղ աջերից մինչև ծայրահեղ ձախերի շարքերում աննախադեպ համաձայնություն կա. բոլորը ժողովրդավարությունը կառավարման լավագույն ձև են համարում: Ժամանակակից քաղաքականության մեջ «ժողովրդավարական»-ը գործնականորեն «լեգիտիմ»-ի հոմանիշն է դարձել:  

 

1/1
1/1
28 Մայիս Լիբերալիզմ (ազատականություն)

      «Հասարակության կյանքին կառավարության միջամտությունը սահմանափակելու ձգտում, իշխանության ապակենտրոնացում և անհատական ազատության ընդլայնում». այս ձևակերպումը հնչում է որպես դասական լիբերալիզմի՝ դասագրքից վերցված սահմանում, սակայն ոմանց կարծիքով հենց սա է «պահպանողականության հիմքը»:

 

1/1
1/1
21 Մայիս Ուտոպիա

Ավստրիացի փիլիսոփա Կառլ Փոպերը մի առիթով նկատել է. «Երկրի վրա դրախտ ստեղծելու փորձն անխուսափելիորեն հանգեցնում է սանդարամետի ստեղծման»: Նոր աշխարհի իրենց տարբերակները հորինող, լավագույն ապագայի հույս սերմանող և մարդկային հիմարության անսահմանությունը ցուցադրող մարգարեների, միստիկների,  խելագարների պակաս չի եղել Պլատոնի ժամանակներից ի վեր:

 

1/1
1/1
14 Մայիս Պարտք

«Պարտք» հասկացությունը բարոյագիտության հիմնական կատեգորիաներից մեկն է, որն արտացոլում է հատուկ բարոյական հարաբերություն: Բոլոր մարդկանց վրա տարածվող բարոյական պահանջն ընդունում է պարտքի ձև, երբ այն դառնում է որոշակի անհատի   անձնական խնդիր նրա դիրքի և որևէ կոնկրետ իրադրության նկատմամբ:

 

1/1
1/1
07 Մայիս Պատերազմ

«Ականջ դրեք մեր պատմությանը. բոլոր կողմերից միայն մեկ ձայն է լսվում՝ մարտական թմբուկների զարկը: Միջցեղային պատերազմներ, կրոնական պատերազմներ, քաղաքացիական պատերազմներ, ազգամիջյան պատերազմներ, գաղութատիրական պատերազմներ, նվաճողական պատերազմներ,  ազատագրական պատերազմներ, այլ պատերազմներ կանխող պատերազմներ. մարդկային քաղաքակրթության սկզբից ի վեր բախումների անվերջանալի շղթա, որի վերջը չի էլ երևում»:

 

1/1
1/1
30 Ապրիլ Արմատականություն (ֆունդամենտալիզմ)

2001 թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո Նյու Յորքն ու Վաշինգտոնը  համակվեցին իսլամատյացությամբ: Վախի և կասկածի մթնոլորտում,  որտեղ «արմատական» և «ահաբեկիչ» բառերը գործնականորեն համարժեք դարձան, նախագահ Ջորջ Բուշը  ահաբեկչությանը պատերազմ հայտարարեց, որը չի ավարտվի, «մինչև  չգտնվեն ու չոչնչացվեն ահաբեկչական բոլոր խմբավորումները»: Սկսվեց իսլամական արմատականության դիվայնացումը, «արմատական» բառը վիրավորական նշանակություն ստացավ:

1/1
1/1
23 Ապրիլ Հավատ

«Աստծուն բացահայտում է սիրտը, ոչ թե բանականությունը:  Հավատը հենց սա է՝ Աստծուն ոչ թե մտքով, այլ սրտով հասկանալը»,- այս բառերով է բնախույզ և բարեպաշտ քրիստոնյա Բլեզ Պասկալն իր «Մտքերում» նկարագրում բանականության և հավատի փոխհարաբերությունները 1670 թվականին: Ըստ Պասկալի՝ հավատն ու բանականությունը չեն հակասում միմյանց. դրանք պարզապես տարբեր բնույթ և տարբեր նպատակներ ունեն:

 

1/1
1/1
16 Ապրիլ Ճակատագիր

         Ապագան կանխորոշող կամ «ծրագրավորող» ուժի մասին միտքը վաղուց անտի հետաքրքրել է մարդկանց: Երբեմն աստվածային կամ գերբնական ինչ-որ կերպարում մարմնավորված ճակատագիրը մարդուն պատկերանում էր որպես անողոք ու անխուսափելի ուժ: «Ճակատագիրը հնազանդին տանում է, իսկ անհնազանդին քարշ տալիս»,- ասում էր հույն ստոիկ Կլեանթեսը:

 

1/1
1/1
09 Ապրիլ Հոգի

          Այսօր էլ, ինչպես անցյալում, միլիոնավոր մարդիկ հավատում են հոգի կոչվող խորհրդավոր ուժի գոյությանը: Քրիստոնյաները, հուդայականները, մուսուլմանները, հինդուիստները, սիկհերը,  դաոսականները  (էլ չենք խոսում հին եգիպտացիների, հույների, հռոմեացիների,  չինացիների և հին ու նոր ուրիշ շատերի մասին) հավատում էին բանական հոգու, տիեզերական հոգու, երկմաս և եռամաս հոգու, անմահ հոգու և մարմնի հետ անհետացող հոգու գոյությանը:

 

1/1
1/1
02 Ապրիլ Չարիք

Վատ մարդիկ վատ արարքներ են գործում, և եթե մարդիկ ու նրանց արարքներն իրոք վատն են, մենք նրանց «չար» ենք անվանում: Կարելի է այլ բառեր էլ օգտագործել՝ անբարոյական, անառակ, որոնք բոլորն էլ բնորոշում են բարոյական սահմանների խախտման նույն վիճակը: Բայց «չարիք» բառը յուրահատուկ հավելիմաստ ունի, մետաֆիզիկական որոշակի երանգ, որ ձեռք է բերել կրոնական հասկացությունների հետ դարավոր զուգորդումների արդյունքում:

 

1/1
1/1
26 Մարտ Ռելատիվիզմ

Ռելատիվիզմն իդեալիստական ուսմունք է մարդկային ճանաչողության հարաբերականության, պայմանականության և սուբյեկտիվության մասին: Ընդունելով գիտելիքների հարաբերականությունը՝ ռելատիվիզմը ժխտում է ճանաչողության օբյեկտիվությունը, գտնում, որ մեր գիտելիքների մեջ չի արտացոլվում օբյեկտիվ աշխարհը:

1/1
1/1
19 Մարտ Ուտիլիտարիզմ

    Ուտիլիտարիզմը բարոյագիտական տեսություն է, որն արարքի օգտակարությունը համարում է նրա բարոյականության չափանիշը: Ուտիլիտարիզմի հիմնական սկզբունքը սահմանվել է որպես «առավել մեծ թվով մարդկանց առավել մեծ երջանկություն»՝ նրանց մասնավոր շահերի բավարարման միջոցով:

1/1
1/1
12 Մարտ Մատերիալիզմ

Օվկիանոսի ափին նստած մարդիկ ալեբախության շաչյունը չէ, որ լսում են: Լողափին նստած՝ նրանք ականջ են դնում օվկիանոսի ալիքների էներգիան ստեղծող և այդ էներգիան առափնյա ծանծաղուտի քաոսային մրրկայնության մեջ ձայնի ձևով վերաբաշխող մթնոլորտային ճնշման տատանումներին….

 

1/1
Էջ 1 2
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49