Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հաղորդումը նվիրված է հնդիկ գրող, բանաստեղծ և հասարակական գործիչ, արվեստաբան, նկարիչ, երգահան, դրամատուրգ, նոբելյան մրցանակակիր Ռաբինդրանաթ Թագորին, ով առաջինը հասկացավ Հնդկաստանում, որ արվեստը պիտի սերտորեն կապված լինի ժողովրդի հետ: Բացահայտելով հնդկական ազգային բնավորության կարևորագույն գծերը և ուշադրությունը սևեռելով համազգային խնդիրներին՝ Թագորը ձգտեց բարձրացնել հասարակ մարդուն, ներշնչել ընթերցողին՝ հարգանք և սեր տածելու ժողովրդի հանդեպ, ինչի համար նա ուղիներ փնտրեց իր ստեղծագործություններում, սովորեց ժողովրդական երգեր, պարեր, այսպիսով՝ հմտորեն օգտագործեց ժողովրդական քանքարը:

