Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հաղորդումը նվիրված է ամերիկյան գրականության խոշոր ներկայացուցիչ Թեոդոր Դրայզերին, ով շարունակեց Մարկ Տվենի, Ֆրենկ Նորիսսի, Հենրի Ֆուլլերի գրական ավանդույթները: Նա մեծ համարձակությամբ և առանց խնայելու էր խոսում Միացյալ Նահանգների մասին ստեղծված կեղծ առասպելի դեմ: Նրան մեծ համբավ են բերել հատկապես նրա ամենահայտնի վեպը՝ «Ամերիկյան ողբերգությունը», «Հանճարը»՝ արվեստագետի և արվեստների ճակատագրի մասին նրա հայտնի վեպը, որի հերոսը վաճառում է իր տաղանդը, ինչպես և «Ցանկության եռերգությունը», որի գլխավոր հերոսն ամենից կարևորը համարում է իր ցանկությունների օրենքը:

