Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Ռուս կոմպոզիտոր Ռիմսկի-Կորսակովի այս օպերայի դիպաշարի հիմքում Նիկոլայ Գոգոլի «Սուրբ ծննդյան նախօրեի գիշերը» վիպակն է։ Լիբրետոն գրել է ինքը Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը։ Կոմպոզիտորն իր օպերան գրել է հեքիաթի ոճով՝ այն հարստացնելով երևակայական տարրերով, ինչպես նաև ներառելով լիբրետոյում հեթանոսական հնագույն ասույթներ, որոնցով հարուստ էին ռուսական գեղջկական կենցաղային ծեսերը։
«Սուրբ ծննդյան նախօրեի գիշերն» առաջին անգամ հանդիսատեսին ներկայացվել է 1895 թվականի նոյեմբերի 28-ին Մարիինյան թատրոնում։
Օպերան բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման չորս մասերում համապատասխանաբար։

