Հաղորդման ժամանակացույց
Երաժշտական թատրոնի գոհարներ
Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:
Բաժանորդագրվել

1/1
22 Փետրվար Ամիլկարե Պոնկիելլի, «Ջոկոնդա» օպերա
Իտալացի կոմպոզիտոր Ամիլկարե Պոնկիելլիի «Ջոկոնդա» օպերայի լիբրետոն գրել է հայտնի կոմպոզիտոր և բանաստեղծ Արրիգո Բոյտոն՝ Տոբիո Գորրիա ծածկանվամբ։ Դիպաշարի հիմքում Վիկտոր Հյուգոյի «Անջելո. Պադուայի բռնակալը» դրաման է։
«Ջոկոնդան» հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվեց 1876 թվականի ապրիլի 8-ին Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում։
Օպերան բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման չորս մասերում համապատասխանաբար։


Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49