Հաղորդման ժամանակացույց
Մեկնություն
«Մեկնություն» հաղորդաշարը ներկայացնում է Աստվածաշունչ մատյանի առանձին գրքերի բացատրությունը` հիմնված Եկեղեցու սրբազան ավանդության, այդ թվում` հայրաբանական մեկնողական գրականության, ինչպես նաև ժամանակակից ուսումնասիրությունների վրա:
Բաժանորդագրվել

1/1
28 Նոյեմբեր Ա թուղթ առ Տիմոթեոս, գլ. Ա
Տիմոթեոսը Փոքր Ասիայից էր, մի երիտասարդ քրիստոնյա, հրեա մոր և հույն հոր զավակ: Առաքյալը Տիմոթեոսին առաջին անգամ հանդիպեց Լյուստրայում՝ առաքելական իր երկրորդ ճանապարհորդության ընթացքում: Այնուհետև Տիմոթեոսը Պողոսի սերտ օգնականը, գործակիցը և մնայուն ընկերակիցը դարձավ նրա առաքելական ճանապարհորդությունների ժամանակ: Տիմոթեոսի անունը բազմիցս հիշատակվում է «Գործք առաքելոց» գրքում և Պողոսի նամակներում:


Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49