Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հաղորդումը նվիրված է անգլիացի գրող՝ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Առնոլդ Բենեթին։ Նրա «Վիպակ ծեր կանանց մասին» վեպում առանձնահատուկ ընդգծվածությամբ երևաց նրա իրատեսական արձակը: Հաջողվեց վարպետորեն պատկերել մարդկային դրաման, չիրականացված երազանքները, հաղորդել ամենօրյա իրականությունը: Այս վեպը, որը կյանքի և ժամանակի անդառնալի շարժման մասին է, հակասական կարծիքների առիթ տվեց գրողների և գրաքննադատների շրջանում…

