Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

2012 թվականին «Հայաստան» հրատարակչությունը մի շնորհակալ գործ ձեռնարկեց, որն ավարտին հասցնելու համար պահանջվեց 5 տարի: Սկսեց հրատարակել ֆրանսահայ անվանի գրող և թարգմանիչ Մովսես Պչաքճյանի «Երկերու լիակատար ժողովածու» բազմահատորյակը: 8 հատոր: Ցավոք, Մովսես Պչաքճյանը ֆիզիկապես այլևս մեզ հետ չէ և չի տեսնի ակադեմիական հրատարակություն հիշեցնող իր այս ժողովածուն, որը սփյուռքահայ գրողի համար, հիրավի, մեծագույն նվաճում է, որի համար պարտք ենք նաև «Հայաստան» հրատարակչությանը:
- Վահագն Սարգսյան
- Մերուժան Տեր-Գուլանյան
- Մարգար Շարաբխանյան