Հաղորդման ժամանակացույց
Մեկնություն
«Մեկնություն» հաղորդաշարը ներկայացնում է Աստվածաշունչ մատյանի առանձին գրքերի բացատրությունը` հիմնված Եկեղեցու սրբազան ավանդության, այդ թվում` հայրաբանական մեկնողական գրականության, ինչպես նաև ժամանակակից ուսումնասիրությունների վրա:
Բաժանորդագրվել

1/1
21 Նոյեմբեր Բ թուղթ առ Թեսաղոնիկեցիս
Քրիստոսի երկրորդ գալուստի շուրջ ստեղծված տարակարծությունները շարունակում էին շփոթություն ստեղծել Թեսաղոնիկեի եկեղեցու հավատացյալների շրջանում: Առաքյալը նրանց ուղղված իր երկրորդ նամակում հստակ պարզաբանում է, որ նախքան Քրիստոսի երկրորդ գալուստը չարը և անօրինությունը կհասնեն ծայրագույն վիճակի: Առաքյալն անհրաժեշտ է համարում, որ ընթերցողները, հակառակ խռովություններին ու չարչարանքներին, իրենց հավատի մեջ մնան ուղիղ և հաստատուն:


Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49