Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

- Տ. Սմբատ քհն. Սարգսյան
Ինչու պատմության մեջ մարդկային հարաբերություններից ամենաողբերգականը, ամենաանհանդուրժողը եղել են հայր-որդի հարաբերությունները, որոնք էլ դարձել են գեղարվեստական գրականության լուրջ թեմա: Նիցշեն մի ամբողջ տեսություն է զարգացրել այդ թեմայով: Սուրբգրային ինչպիսի օրինակներ ունենք՝ այդ հարաբերությանը վերաբերող: Եթե ընտանիքում տիրում է քրիստոնեական մթնոլորտ, հնարավո՞ր է, որ այդպիսի միջավայրում դաստիարակված և մեծացած երեխաները ամոթ ու նախատինք դառնան ծնողների համար: Ինչն է կրթում երեխային ընտանիքում ու կապում ընտանեկան ջերմ կապերով, և ինչն է օտարում երեխային ընտանիքից և դարձնում ընտանիքի հարգը չիմացող:

