Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Հերթական անգամ Երևան է այցելել Փարիզի «Չոպանյան» ինստիտուտի ատենապետ, «Սիժեստ» հրատարակչության և «Europe et Orient» («Եվրոպա և Արևելք») ֆրանսերեն հանդեսի տնօրեն Վարուժան Սիրապյանը: Պոլսահայ մեր հայրենակիցը Ֆրանսիա տեղափոխվելուց հետո զբաղվում է քաղաքական և մշակութային գործունեությամբ: 2001 թ. առաջին անգամ ՀՀ այցելելուց հետո մեկընդմիշտ կապվել է Մայր հայրենիքի հետ: Այսինքն՝ նա զբոսաշրջիկի կարգավիճակով չի գալիս հայրենիք, այլ աշխատում է կարելվույն չափ օգտակար լինել երկրին:
- Վարուժան Սիրապյան