Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հաղորդումը նվիրված է 20-րդ դարի չեխական գրականությանը, որը 20-ական թվականներին բավական բարդ և հակասական շրջան ապրեց՝ գեղագիտական հայացքների հետ կապված: Այս ամենն ուղեկցվեց գաղափարական բուռն վեճերով: Մեծ դեր խաղաց «Դեվետսիլ» գրական խումբը, որը ստեղծվեց Բռնոյում 1923 թվականին: Խմբի անդամներն իրենց մարքսիստներ էին համարում և փորձում էին նորարություններ անել արվեստում: Պոետիզմի շարունակողները եղան սյուրռեալիստները, ովքեր մանիֆեստ հրապարակեցին, որը հիմնված էր Անդրե Բրետոնի և ֆրանսիացի սյուրռեալիստների աշխատանքների վրա…

