Կյանքի կոչում և նպատակ: Ներանձնական փնտրումներ և հոգևոր ճանապարհի ընտրություն: Դավանական մաքրություն, ուղղափառ գիտակցություն, սեփական ավանդության ճանաչողություն: Ինչ պատասխաններ է տալիս Եկեղեցին մեզ հուզող խնդիրներին: Ինչպիսին է հոգևորի և նյութականի փոխհարաբերությունը մարդու կյանքում: Կարելի՞ է այս կյանքում հասնել կատարելության: Ինչպես իրագործել քրիստոնեական պատվիրանները: Ինչպես վերաբերվել աղանդավորական շարժումներին: Ինչպես զերծ պահենք մեզ և մեր երեխաներին հոգևոր շեղումներից: Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները` «Հոգևոր զրույցներ» հաղորդաշարի քննարկումներում:

- Հյուր՝ Տ. Ղազար քհն. Պետրոսյան
Ինչու Տերն առավել խստացրեց Օրենքը՝ եղբորը խոսքով վիրավորելը սպանությանը հավասար դիտելով: «Մերձավոր» և «եղբայր» եզրերը հոմանիշնե՞ր են Ավետարանում: Ով է մերձավորը, և ով՝ եղբայրը: Ով է մերձավորը, և ով՝ թշնամին: Եղբայրասիրության մեջ որ առաքինություններն են հանդես գալիս: Քրիստոնյան հաշտ պիտի լինի բոլորի՞ հետ, թե՞ միայն նրանց, ովքեր Աստծո խոսքն են կատարում: Արյունակից և հոգևոր եղբայրներն ինչով են տարբերվում իրարից:

