Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Ինչու ոչ մի տեղ երկար չի մնում՝ գործից գործի անցնելով, միաժամանակ երբեք չդադարելով լինել գործատու: Ինչպիսին պիտի չլինի նրան գործի համար դիմած անձի ինքնակենսագրականը: Ինչու է համոզված, որ Հայաստանում բիզնեսը չի ծաղկում մարդկանց՝ օրենքները լավ չիմանալու պատճառով: Կգործի՞ օրենքն արդյոք մեր հյուրի հիմնած ընկերության դեմ ոտնձգություն կատարած անձանց հայտնաբերելու և պատժելու հարցում: Ինչու է նա մեր ազգի խնդիրը համարում քիչ հավակնոտ լինելը, և որքանով է հավակնոտ հենց ինքը: Եթե կարծում է, որ մեր ազգին պակասում է մի մեծ գաղափարախոսության շուրջ միավորվելը, արդյո՞ք քրիստոնեությունը չի կարող լինել հենց այդ գաղափարախոսությունը, եթե նրա շուրջ դարերով ի մի է եկել հայ ազգը: Հարցերի պատասխանները՝ DigiLab ընկերության հիմնադիր, մեդիափորձագետ Վահրամ Միրաքյանի դիմանկարում:

