Ինչպե՞ս են ստեղծվել այն պարը, որը պարում ենք, երաժշտական գործիքը, որը նվագում ենք, և ճարտարապետական հանճարեղ կոթողները։ Ի՞նչն է դարձել կոմպոզիտորների, քանդակագործների ու նկարիչների ոգեշնչման աղբյուր։ Ո՞ր թագավորները, քաղաքական գործիչներն ու սրբերն են լրջորեն զբաղվել արվեստով՝ հարստացնելով համաշխարհային մշակույթի գանձարանը։ «Արվեստի երանգներ» հաղորդաշարի շրջանակում փորձում ենք պատասխանել այս և մի շարք այլ հարցերի։

Վաղնջական ժամանակներից հիասքանչ ու նրբագեղ կարապի մասին լեգենդներ ու առասպելներ են հյուսել՝ նրան համարելով մաքրության ու վեհության խորհրդանիշ: Կարապի գեղեցկությունը ոգեշնչել է մի շարք գրողների, նկարիչների ու կոմպոզիտորների, որոնց թվում` նաև ֆրանսիացի կոմպոզիտոր Կամիլ Սեն-Սանսին: Վերջինիս «Կենդանիների դիմակահանդես» սյուիտից «Կարապը» պիեսին կանդրադառնանք մեր այսօրվա հաղորդաժամին։

