Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հաղորդումը նվիրված է իռլանդացի դրամատուրգ և վիպագիր Շոն Օ՚Քեյսիին: Վատ տեսողության պատճառով նա այդպես էլ դպրոց չգնաց և ինքնուրույն սովորեց կարդալ և գրել: Իր առաջին պիեսները նա գրեց 20-ականներին: «Հրագիգի ստվեր»-ին հաջորդեցին «Յունոնան և Սիրամարգը», «Գութանը և աստղերը»: Երեք պիեսներն էլ նվիրված են իռլանդացի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին: Եվ այս երեք գործերում էլ կարևորը ժողովրդի, ամենաաննշան և համեստ մարդկանց հերոսական ոգու պատկերումն է:

