Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի առաքելությունը միտված է հայրենաճանաչությանը. այդ նպատակին են ծառայում նրա հրատարակած բոլոր աշխատությունները, ղեկավարած կազմակերպությունը: Նրա հեղինակային «Հայաստանի պատմություն» մատենաշարն ընդգրկելու է խորհրդանշական 36 հատոր, այնքան, որքան մեսրոպյան այբուբենի տառերն են:
Սամվել Կարապետյանի նպատակը հայ մարդուն Հայրենիքի պատմությունը գավառ առ գավառ, գյուղ առ գյուղ ծանոթացնելն է: Իսկապես, հայրենաճանաչության դասընթաց: Մատենաշարը սկսվում է Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Հայոց ձոր գավառի պատմությամբ:
- Սամվել Կարապետյան