Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Լիբրետոյի հեղինակն է Լուիջի Իլլիկան: Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1896 թվականի մարտի 28-ին:
Օպերայի գլխավոր հերոսը ճանաչված ֆրանսիացի բանաստեղծ Անդրե Շենիեն է: Շենիեն սկզբում ողջունել է Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, բայց հետագայում մերժել յակոբինյան դիկտատուրան ու ահաբեկչությունը, պաշտպանել թագավորին և քննադատել յակոբինյանների գլխավոր առաջնորդ Մաքսիմիլիան Ռոբեսպիերին:
Հետապնդումների պատճառով բանաստեղծը երկու անգամ փորձել է փախչել Փարիզից, բայց ձերբակալվել է: Բանտում անցկացրած 140 օրերին էլ Անդրե Շենիեն գրել է իր լավագույն բանաստեղծությունները, որոնցից ներշնչվել է Լուիջի Իլլիկան լիբրետոն ստեղծելիս:
1794 թ. հուլիսի 25-ին Անդրե Շենիեին մեղադրել են պետության դեմ դավադրություն կազմակերպելու մեջ և նույն օրը մահապատժի ենթարկել:
«Անդրե Շենիե» օպերան բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման չորս մասերում համապատասխանաբար։

