Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Լիբրետոն գրված է Ալեքսանդր Պուշկինի «Բորիս Գոդունով» ողբերգության սյուժեի հիման վրա, սակայն կոմպոզիտորն օգտվել է նաև մի շարք պատմագիտական հոդվածներից և Նիկոլայ Կարամզինի «Ռուսական պետության պատմությունը» աշխատությունից:
Մուսորգսկին օպերայի առաջին խմբագրումն ավարտին հասցրել է 1869 թվականին, իսկ երկրորդը՝ 1872-ին։
Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1874 թ. հունվարի 27-ին Սանկտ- Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։
«Բորիս Գոդունով» օպերան բաղկացած է չորս գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման չորս մասերում համապատասխանաբար։

