Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Արդեն վեցերորդ ավարտուն կռիվն ունի սպիտակ թղթի հետ՝ գրքի տեսքով, բայց խոստովանում է, որ կին գրող լինելը ծանր գործ է: Ինչպես է հաջողվում նրան տեղավորվել օրվա վազքուղու վրա որպես ստեղծագործող:Երկինքը լուրջ ներկայություն և գործող անձ է նրա պոեզիայում: Դժվար չէ՞ ապրելը միշտ մի կտոր երկինք հետդ ունենալով: Արդյո՞ք կարծում է, որ նոր աշխարհավեր ջրհեղեղի կարիք կա այսօր և ինչու, ի տարբերություն իր շատ գրչակից ընկերների, նա կռիվ չունի Աստծո հետ և հաշտ են հարաբերությունները: Հարցերի պատասխանները՝ գրող Արմենուհի Սիսյանի դիմանկարում:

