Հաղորդման ժամանակացույց
Երաժշտական թատրոնի գոհարներ
Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:
Բաժանորդագրվել

1/1
02 Հունիս Ժակ Օֆենբախ, «Չքնաղ Հեղինե» օպերետ
1864 թվականի սկզբին ֆրանսիացի կոմպոզիտոր Ժակ Օֆենբախն իր նոր օպերետի համար սյուժե փնտրելիս ընտրում է հին հույն բանաստեղծ Հոմերոսի «Իլիական» էպիկական պոեմը: Լիբրետոն գրում են Անրի Մեյլակն ու Լյուդովիկ Ալևին:
Օպերետն առաջին անգամ ներկայացվել է 1864 թվականի դեկտեմբերի 17-ին Փարիզում:
«Չքնաղ Հեղինե» օպերետը բաղկացած է երեք գործողությունից, որոնք ներկայացնում ենք հաղորդման երեք մասերում համապատասխանաբար։


Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49