Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հաղորդումը նվիրված է իսպանացի գրող, ազգությամբ բասկ Միգել դե Ունամունոյին: Նրա ստեղծագործության գլխավոր թեման Իսպանիայի ճակատագիրն է՝ անցյալով և ներկայով: Եվրոպայում ճանաչվեց որպես արձակագիր և բանաստեղծ իր հայրենասիրական-փիլիսոփայական քնարերգությունն ամփոփող ժողովածուներով, վեպերով, վիպակներով, էսսեներով: Հատկապես «Մառախուղը», «Սերը և մանկավարժությունը» վեպերը, ինչպես նաև Դոն Կիխոտին նվիրված էսսեները գրական հռչակ բերեցին մեծ գրողին:

