Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

Այս սյուժեով բալետ բեմադրելու գաղափարն առաջարկել է Ռուսաստանի Կայսերական թատրոնների տնօրեն Իվան Վսեվոլոժսկին: Նա բալետի լիբրետոն ստեղծել է ժամանակի հայտնի բալետմայստեր Մարիուս Պետիպայի հետ: Լիբրետոն գրելիս Վսեվոլոժսկին օգտվել է Պերոյի հեքիաթի միայն առաջին մասից: Նա շրջանցել է Ավրորայի, արքայազն Դեզիրեի ու նրա չար խորթ մոր հետագա ճակատագրին վերաբերող երկար հատվածը: Վսեվոլոժսկին ու Պետիպան հեքիաթի սյուժեն չեն փոփոխել: Նրանք փոփոխել են հեքիաթի ոճը՝ բարոյախրատական պատմությունից այն վերածելով հեքիաթային ու շլափայլ ներկայացման:
Բալետն առաջին անգամ ներկայացվել է 1890 թվականի հունվարի 3-ին Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնում:
«Քնած գեղեցկուհին» բալետը կունկնդրեք Ռուսաստանի ազգային նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Միխայիլ Պլետնյով)։
Բալետը ներկայացնում ենք երեք գործողությամբ՝ հաղորդման երեք մասերում։

