Հաղորդաշարը ներկայացնում է հանրածանոթ օպերաների, բալետների, մյուզիքլների և օպերետների լավագույն կատարումները` անդրադառնալով այս գործերի ստեղծման պատմությանն ու դիպաշարին:
Յուրաքանչյուր գործողությունից առաջ ընթերցվում է լիբրետոյի համապատասխան հատվածը` ունկնդրումը դարձնելով է՛լ ավելի պատկերավոր և ըմբռնելի:

1881 թվականին ֆրանսիացի կոմպոզիտոր Լեո Դելիբը Փարիզի ազգային երգիծական օպերային թատրոնի տնօրինությունից արևելյան թեմայով օպերա գրելու պատվեր է ստանում և ստեղծում «Լակմեն»։ «Լակմեի» հիմքում ընկած է Պիեռ Լոտիի «Լոտիի ամուսնությունը» վեպը։ Ֆրանսերեն լիբրետոն հեղինակել են Էդմոն Գոնդինեն և Ֆիլիպ Ժիլը:
Օպերայի գործողությունները տեղի են ունենում 19-րդ դարի վերջին քառորդում Հնդկաստանում: «Լակմեի» պրեմիերան տեղի է ունեցել 1883 թվականի ապրիլի 14-ին Փարիզի ազգային կոմիկական օպերային թատրոնում:

