Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

«Երգում է Լուսինեն, և շնչավորվում է դարավոր մի պատմություն, մի ամբողջ կյանք ու կենցաղ: Երբ երգում է Լուսինեն, ինձ այնպես է թվում, թե նրա թիկունքում անտես ու աներևույթ կանգնած է Կոմիտասը` հովանավորող ձեռքը դրած երգչուհու ուսին: Նրա երգը մեր երգարվեստի հրաշալի գյուտն է»,- գրել է Վահագն Դավթյանը: