Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
11:00 - դասական երաժշտություն, 12:00 - Աշխարհայացք, 13:00 - դասական երաժշտություն, 14:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - դասական երաժշտություն, 16:00 - Բնանկարի հայ վարպետները, 17:00 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Աշխարհայացք (կրկնություն), 22:00 - Արվեստի երանգներ, 23:00 - Բնանկարի հայ վարպետները, 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 11:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը, 14:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - դասական երաժշտություն, 16:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 19:30 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - դասական երաժշտություն, 22:00 - Հայելի (կրկնություն), 22:30 - դասական երաժշտություն, 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 11:00 - դասական երաժշտություն, 12:00 - Ոսկեփորիկ, 12:15 - դասական երաժշտություն, 14:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - դասական երաժշտություն, 16:00 - Հայկական վանքեր եվ սրբատեղիներ, 16:15 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 22:00 - Ոսկեփորիկ, 22:15 - դասական երաժշտություն, 23:00 - Հայկական վանքեր եվ սրբատեղիներ (կրկնություն), 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:00, 24:02
Երեքշաբթի 14:00, 24:02
Չորեքշաբթի 14:00, 24:02
Հինգշաբթի 14:00, 24:02
Ուրբաթ 14:00, 24:02
Շաբաթ 14:00, 24:02
Կիրակի 14:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 10:00, 22:00
Հինգշաբթի 02:00
Ակունք
Երկուշաբթի 08:00, 12:00, 20:00, 24:00
Երեքշաբթի 08:00, 12:00, 24:00
Չորեքշաբթի 08:00, 12:00, 20:00, 24:00
Հինգշաբթի 08:00, 20:00, 24:00
Ուրբաթ 08:00, 20:00, 24:00
Շաբաթ 08:00, 20:00, 24:00
Կիրակի 08:00, 10:58, 20:00, 24:00
Աղոթքներ
Հինգշաբթի 12:00, 21:00
Ուրբաթ 04:00
Աշխարհայացք
Հինգշաբթի 10:00, 22:00
Ուրբաթ 02:00
Արվեստի երանգներ
Հինգշաբթի 16:00, 23:00
Բնանկարի հայ վարպետները
Երկուշաբթի 04:00, 16:00, 23:00
Գրական ընտրանի
Ուրբաթ 16:00
Կիրակի 16:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10։00, 22:00
Չորեքշաբթի 02։00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 10:00, 22:00
Երեքշաբթի 02:00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Ուրբաթ 10:00, 22:00
Շաբաթ 02:00
Հայելի
Շաբաթ 16:00, 23:00
Կիրակի 04:00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Երեքշաբթի 09:00, 11:00, 13:00
Ուրբաթ 09:00, 11:00
Հանդիպում ուղիղ եթերում Օլյա Նուրիջանյանի հետ
Չորեքշաբթի 12:02, 21:00
Հինգշաբթի 04:00
Շաբաթ 21:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 21:00
Երեքշաբթի 04:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երեքշաբթի 12:02, 21:00
Չորեքշաբթի 04:00
Կիրակի 10:00, 21:00
Մեկնություն
Երեքշաբթի 16:00, 23։00
Նոր գրքեր
Շաբաթ 12:00, 22:00
Կիրակի 02:00
Ոսկեփորիկ
Նախաձեռնություններ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ արտադրանք
Հեղինակ` Հասմիկ Գուլակյան
Հաղորդման ժամանակացույց
Չորեքշաբթի - 10:00, 22:00
Հինգշաբթի - 02:00
Կապ
gulakyanh@mail.ru
Ակունք

Ինչպես պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատվության ու գաղափարների անընդհատ տարափը հաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնությունից: Ինչպես կարող են հայերը վճռականորեն դիմակայել ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Իբրև միջոց` առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմության, մեր ժառանգության, լեզվի, ավանդույթների և արժեքների մասին` ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդեսը:

Բաժանորդագրվել
1/1
22 Նոյեմբեր Լուսավոր աչքերով մեր հայրենակիցը. Մովսես Պչաքճյանի հիշատակին

2012 թվականին «Հայաստան» հրատարակչությունը մի շնորհակալ գործ ձեռնարկեց, որն ավարտին հասցնելու համար պահանջվեց 5 տարի: Սկսեց հրատարակել ֆրանսահայ անվանի գրող և թարգմանիչ Մովսես Պչաքճյանի «Երկերու լիակատար ժողովածու» բազմահատորյակը: 8 հատոր: Ցավոք, Մովսես Պչաքճյանը ֆիզիկապես այլևս մեզ հետ չէ և չի տեսնի ակադեմիական հրատարակություն հիշեցնող իր այս ժողովածուն, որը սփյուռքահայ գրողի համար, հիրավի, մեծագույն նվաճում է, որի համար պարտք ենք նաև «Հայաստան» հրատարակչությանը:

  • Վահագն Սարգսյան
  • Մերուժան Տեր-Գուլանյան
  • Մարգար Շարաբխանյան
1/1
1/3
15 Նոյեմբեր Մխիթարյանների հայագիտական ժառանգությունը

18-րդ դարի սկզբին Մխիթար Սեբաստացի անունով աստվածընտիր մի այր հայոց պետականության բացակայության պայմաններում, օտար երկնքի տակ, ասես ստանձնելով կրթության, գիտության ու մշակույթի նախարարությունների գործառույթներ, ձեռնարկեց ազգանվեր մի գործ, որը հնարավոր չէ արժևորել սովորական արտահայտություններով: Քիչ է անգամ այդ նվիրյալին մարդ-ինստիտուտ անվանելը: Իր արժանի համակիրների ու գաղափարակիցների հետ Մխիթար Սեբաստացին սկսեց զարգացնել հայագիտությունը, առանց չափազանցության, դասական՝ ակադեմիական մակարդակով:

  • Աշոտ Մելքոնյան
  • Արծվի Բախչինյա
1/3
2/3
3/3
1/1
08 Նոյեմբեր Անշնորհակալ գործ կամ Մտավարժանքներ

Վերջին տարիներին հայտնվել է գրամոլների մի շերտ, որն աշխարհարարման պահից բանական մարդու ստեղծած բոլոր արժեքները, քաղաքակրթության ու մշակույթի դաշտում բոլոր նվաճումները վերագրում է միմիայն հայերիս, մեզանով է պայմանավորում աշխարհի սկիզբն ու վախճանը:
Բարեբախտաբար, հնագիտական պեղումները, համապատասխան գիտական եզրահանգումներով, վաղ թե ուշ, վիճելի շատ հարցերի են պատասխանում, և չարժե գիտությունից առաջ ընկնել ու ցանկալին ներկայացնել որպես իրականություն: Հայոց գերհարուստ պատմությունն ավելորդ զանգուլակների կարիք չունի: Դա աղքատի հոգեբանություն է… Իսկ պատմաշինությունը ո՛չ միայն անշնորհակալ գործ է, այլև մեզ՝ հայերիս, վայել չէ…

  • Աշոտ Մելքոնյան

 

1/1
1/1
01 Նոյեմբեր Զրույց սփյուռքահայ հրատարակիչ Վարուժան Սիրապյանի հետ

Հերթական անգամ Երևան է այցելել Փարիզի «Չոպանյան» ինստիտուտի ատենապետ, «Սիժեստ» հրատարակչության և «Europe et Orient» («Եվրոպա և Արևելք») ֆրանսերեն հանդեսի տնօրեն Վարուժան Սիրապյանը: Պոլսահայ մեր հայրենակիցը Ֆրանսիա տեղափոխվելուց հետո զբաղվում է քաղաքական և մշակութային գործունեությամբ: 2001 թ. առաջին անգամ ՀՀ այցելելուց հետո մեկընդմիշտ կապվել է Մայր հայրենիքի հետ: Այսինքն՝ նա զբոսաշրջիկի կարգավիճակով չի գալիս հայրենիք, այլ աշխատում է կարելվույն չափ օգտակար լինել երկրին: 

  • Վարուժան Սիրապյան
1/1
1/1
25 Հոկտեմբեր Ստեփան Ղորղանյանի դասերից

 1919-20 թթ. Կարսի քաղաքացիական նահանգապետ գեներալ Ստեփան Ղորղանյանն իր անտիպ հուշերում նաև վերլուծում է հանրապետությունում ստեղծված քաղաքական, ռազմական, հասարակական, տնտեսական, բարոյահոգեբանական կացությունը, հատկապես 1920 թ. հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին հայկական բանակի կազմալուծման և երկիրը թուրքերին առանց դիմադրության զիջելու հանգամանքներն ու պատճառները, որն էլ փաստացի հանգեցրեց այդ ժամանակվա հայկական փխրուն պետականության անկմանը:
Ստեփան Ղորղանյանի հուշերում կարելի է գտնել այսօր էլ մեզ հուզող բազմաթիվ արդիական հարցերի պատասխաններ: 

 

  • Վլադիմիր Հարությունյան 
1/1
1/1
18 Հոկտեմբեր Հայոց ցեղասպանությանը մեղսակից երկրները (մաս Դ)

Այս շարքի մեր նախորդ երեք զրույցներում Հայոց ցեղասպանությանը մեղսակից երկրներից ներկայացրինք Գերմանիային՝ գլխավոր մեղսակցին, և Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ոչ բարով մեզ դաշնակից Անտանտի տերություններից Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի վարած քաղաքականությունն այդ տարիներին՝ ընդհանրապես, Հայոց ցեղասպանության շրջանում՝ մասնավորապես: Այսօր հերթը Ռուսաստանինն է, որին նույնպես համարում էինք և այսօր էլ համարում ենք բարեկամ երկիր՝ մոռանալով, որ այլ են գերտերությունների քաղաքական շահերը: Դրանք ոչ մի կապ չունեն ռոմանտիկայի հետ…

  • Ռաֆայել Թադևոսյան
1/1
1/1
11 Հոկտեմբեր Հայոց ցեղասպանությանը մեղսակից երկրները (մաս Գ)

19-20-րդ դարերում Ֆրանսիայի վարած քաղաքականությունը Հայկական հարցում ինչո՞վ էր տարբերվում իր հարևանի՝ Մեծ Բրիտանիայի վարած քաղաքականությունից:
Հետպատերազմյան տարիներին Հայկական հարցի կրախի և ՀՀ-ի դեմ քեմալական ագրեսիայի գործում ծանրակշիռ ներդրում ունի Ֆրանսիան: Իսկ գերտերություններն այնքա՜ն գծուծ էին հայերին օգնելու հարցում, ինչը հատկապես դրսևորվեց Սան Ռեմոյի խորհրդաժողովում: Ի՞նչ էր տալիս դաշնակիցներին Արևելքում փոքր ժողովուրդների պաշտպանի կեղծ վարկը: 

  • Ռաֆայել Թադևոսյան 
1/1
1/1
04 Հոկտեմբեր Հայոց ցեղասպանությանը մեղսակից երկրները (մաս Բ)

Մեծ Բրիտանիան վարել և վարում է թրքամետ քաղաքականություն՝ ընդդեմ Ռուսաստանի: Եվ թեև Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Անտանտի երկրների կազմում էր, ոչ բարով՝ մեր դաշնակիցը, սակայն մատը մատին չխփեց կասեցնելու համար հայերի բնաջնջումն իրենց բնօրրանում:
«Բրիտանական կառավարության քաղաքականությունը ճակատագրական անխուսափելիությամբ հանգեցրեց 1895-97 և 1909 թթ. սոսկալի սպանդին և 1915 թ. զարհուրելի կոտորածին» վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջի երկերեսանի արտահայտությունը բրիտանական ցինիզմի հերթական դրսևորումներից է…

  • Ռաֆայել Թադևոսյան
1/1
1/1
27 Սեպտեմբեր Հայոց ցեղասպանությանը մեղսակից երկրները (մաս Ա)

Ռազմական պատմաբան Ռաֆայել Թադևոսյանը «Հայոց մեծ եղեռն. տասը հարց և ինը պատասխան» ուսումնասիրության մեջ քննել է մի շարք արդիական և մեր երկրի արտաքին քաղաքականության համար անչափ կարևոր հարցեր: Հայոց ցեղասպանության հարցը մեր պետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Ավելի քան 100 տարի այդ թնջուկը ոչ միայն չի՛ լուծվել, ոչ միայն չե՛նք կարողացել լուծել, այլև դարձել է մեր էության անբաժանելի մասը, որի հետևանքները կրում ենք և դեռ կրելու ենք բազմաթիվ առումներով: Դա շուտ լուծվող հարց չէ, իսկ մենք պարտավոր ենք հասնել դրա լուծմանը: Ե՞րբ: Չե՛մ կարող ասել: Բայց պարտավո՛ր ենք լուծել: Ինչպե՞ս: Երևի թե արժանապատվություն ունեցող յուրաքանչյուր ոք գիտե դրա պատասխանը…

  • Ռաֆայել Թադևոսյան 
1/1
1/1
20 Սեպտեմբեր 300 տարի նույն նստավայրում

Վենետիկի ծերակույտի 1717 թվականի սեպտեմբերի 8-ի հրովարտակով` քաղաքամերձ Սուրբ Ղազար կղզին շնորհվել է Մխիթարյան միաբանությանը: Նապոլեոն Բոնապարտի նվաճողական քաղաքականության շրջանում, երբ գրավված Իտալիայում փակվում էին եկեղեցիները, Մխիթարյանների վանքը ոչ միայն շարունակում է իր բնականոն կյանքը, այլև միաբանությունը 1810-ին ստանում է հատուկ կարգավիճակ՝ հայկական ակադեմիա: Հայագիտության ոլորտում Մխիթարյան միաբանության ներդրումն անուրանալի է. Մխիթարյանները ոչ միայն սկզբնավորեցին այս ոլորտը, այլև ստեղծեցին գիտական ցայսօր անանց արժեքներ…

  • Աելիտա Դոլուխանյան
1/1
1/1
13 Սեպտեմբեր Հայ ռազմիկին բնորոշող հատկանիշները

Մի շարք օտար գործիչներ պատմության ընթացքում բազմաթիվ գրավոր տեղեկություններ են թողել հայ ռազմիկի հատկանիշների մասին: Սակավաթիվ են, իհարկե, հնագույն շրջանի աղբյուրները: Այդ արձանագրություններն ամենևին էլ մտադրություն չեն ունեցել վերհանելու և պանծացնելու հայ մարտիկին, մանավանդ, եթե այդ գրառումների հեղինակները թագավորներ են: Նրանք պարզապես փորձել են նվաճել Հայկական լեռնաշխարհը և մշտապես հանդիպել են ժամանակի լավագույն զենքերով զինված հայ պաշտպանների դիմակայությանը: Եթե ավելի ուշ ժամանակներում անգամ նրանք կարողացել են տիրել հայոց հայրենիքին, գրավոր վկայել են, թե որքան դժվար էր հայ զինվորին հաղթելը…

 

  • Անժելա Տերյան
1/1
1/1
06 Սեպտեմբեր Կարո Հակոբյան

Սփյուռքահայ գործիչ Կարո Հակոբյանը մաթեմատիկոս է, համակարգչային ոլորտի մասնագետ և տասնամյակներ շարունակ զուգահեռաբար զբաղվում է նաև հասարակական գործունեությամբ:  Դեռ երիտասարդ տարիքից մտնելով ազգային-հասարակական դաշտ՝ նա հիմնադրել և ղեկավարել է հայկական մշակութային կազմակերպություններ, հրատարակել թերթեր: Իսկ 2003-ին հիմնադրած Եվրոպայի հայերի համագումարի նպատակը ոչ միայն այնտեղ բնակվող հայության ազգային, մշակութային և հասարակական շահերը պաշտպանելն ու զարգացնելն է, այլև Հայկական հարցի լուծմանը յուրովսանն նպաստելը: 

1/1
1/1
02 Օգոստոս Աշխարհի բոլոր հայերի հայրենիքը

Երկրաշարժից հետո բոլորս էինք կարծում, որ սփյուռքի մեր հայրենակիցները կարճ ժամանակամիջոցում կծաղկեցնեն մեր երկիրը՝ իրենք էլ դառնալով հայրենաբնակներ: Բայց անկախության ալիքի վրա իշխանության եկածների ախորժակներն անսպառ էին, իսկ գրպանները՝ անտակ: Անսպառ չէին, սակայն, արտերկրի մեր հայրենակիցների համբերությունն ու վստահությունը սրանց նկատմամբ: Շուտով նրանց մի մասը՝ առավել խաբվածները, ընդմիշտ հրաժեշտ տվեց իր երազանքներին: 
Ինչո՞ւ, ինչո՞ւ… 

  • Հովհաննես Ստեփանյան
1/1
1/1
26 Հուլիս Հայրենաճանաչության դասընթաց

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի առաքելությունը միտված է հայրենաճանաչությանը. այդ նպատակին են ծառայում նրա հրատարակած բոլոր աշխատությունները, ղեկավարած կազմակերպությունը:  Նրա հեղինակային «Հայաստանի պատմություն» մատենաշարն ընդգրկելու է խորհրդանշական 36 հատոր, այնքան, որքան մեսրոպյան այբուբենի տառերն են: 
Սամվել Կարապետյանի նպատակը հայ մարդուն Հայրենիքի պատմությունը գավառ առ գավառ, գյուղ առ գյուղ ծանոթացնելն է: Իսկապես, հայրենաճանաչության դասընթաց: Մատենաշարը սկսվում է Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Հայոց ձոր գավառի պատմությամբ:

  • Սամվել Կարապետյան 
1/1
1/1
19 Հուլիս Ականավոր գիտնականն ու հայը. Էդվարդ Աթայան

Էդվարդ Աթայանի գիտական ժառանգությունը բովանդակում է մի քանի բնագավառ՝ լեզվաբանություն, նշանագիտություն, փիլիսոփայություն, հոգեբանություն: Որպես ազատ մտածող գիտնական՝ այս ոլորտները նա կապել է ազատության սկզբունքներով՝ առանց որևէ տեսության շրջանակում ինքն իրեն կաղապարելու և կաշկանդելու: Նշանագիտությունն ու փիլիսոփայությունը նրա գործերում միահյուսված են, որին նա եկել է լեզվաբանության ուղիով: Եվ դա բնական է, որովհետև, ըստ Էդվարդ Աթայան գիտնականի, «լեզուն աշխարհի մի մասն է, և միաժամանակ ինչ-որ տեղ աշխարհն էլ լեզու է»:

 

  • Աշոտ Աբրահամյան, Դավիթ Գյուլզադյան, Դավիթ Մոսինյան 

 

1/1
1/1
12 Հուլիս ԱՍԱԼԱ. հայացք ներսից

Մեզանից շատերը, որ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի կամ տարածված օտար հապավմամբ՝ ԱՍԱԼԱ-ի ժամանակակիցն են կամ հասակակիցը, ոմանք էլ ավելի երիտասարդ են, մամուլի հրապարակումներից կցկտուր տեղեկություններ են քաղել այս գաղտնի կազմակերպության մասին կամ կարդացել են հազիվ մեկ ձեռքի մատների վրա հաշվվող հրատարակված գրքեր, որոնք գրվել են տարբեր նկատառումներով: Կարո Վարդանյանի «Պայթյուններ Թուրքիայում և… ոչ միայն. ASALA-ն՝ ներսից» իրապատում վեպում ներկայացված են բանակի չբացահայտված անդամներից մեկի տեղեկությունները: «Ես չգիտեմ՝ ինձ որքան կյանք է մնացել ապրելու: Գիտեմ միայն, որ առնվազն հարյուր անգամ հրաշքով եմ խույս տվել մահից կամ անխուսափելի ձերբակալությունից: Հիմա մտածում եմ, որ արդար չի լինի իմացածս հետս տանել»,– ասել է նա:

  • Կարո Վարդանյան
1/1
1/1
05 Հուլիս Մի օրագրության պատմություն

Դորա Սաքայանը գերմաներեն հրատարակել է «Նրանց քշում են դեպի անապատները…» ("Man treibt sie in die Wüste") գիրքը, որը Մեծ եղեռնի մասին իրավական արժեք ունեցող վավերագրություն է, ականատեսների վկայություններ, ցուցմունքներ, որոնք պատմության հիշողությանն են հանձնել Հայոց ցեղասպանության տարիներին Բաղդադ-Բեռլին երկաթուղու ճարտարագետ-շինարար շվեյցարացի Ֆրից Զիգրիստն ու նրա կինը՝ Կլարա Հիլթին:
Ցայսօր հրատարակվել են Հայոց ցեղասպանության բազմաթիվ օտար ականատեսների հուշագրություններ՝ տարբեր լեզուներով: Իսկ կոտորածների մասին օրագրությունները, որպես կանոն, հազվադեպ են, և այն էլ միայն որոշակի օրերի ընդգրկմամբ: 1915-17-ին՝ երեք տարի շարունակ, Կլարա Զիգրիստ-Հիլթին ամեն օր կեղեքվելով գրառել է իր տեսածն ու ապրածը:

  • Դորա Սաքայան
1/1
1/1
28 Հունիս Հայ բոլշևիկների սև գործը (մաս Բ)

Մենք այսօր էլ ամբողջությամբ չենք գիտակցում անկախության գինը և ռուսամետ ենք կամ արևմտամետ… Այսօր էլ մեր հասարակության մեջ կան շերտեր, որոնք դեռ չեն կարողանում հասկանալ՝ թե՛ այն ժամանակ, թե՛ 1991-ին մենք ցանկանո՞ւմ էինք անկախանալ, թե՞ անկախությունը մեզ պարտադրվեց: Թվում է, թե 1991-ին մարդիկ մեքենաբար են կողմ քվեարկել Անկախության հռչակագրին: Այսօր էլ հարցերի հարցը նույնն է՝ հայ ազգին անկախ պետականություն պե՞տք է, թե ոչ: Եթե պետք է, ապա ինչո՞ւ է մեր ժողովուրդը խոշոր հաշվով այսքան օտարամետ…

  • Վլադիմիր Հարությունյան
1/1
1/1
21 Հունիս Հայ բոլշևիկների սև գործը (մաս Ա)

Ժողովրդական ավանդական խոսք կա. «Սեպը սեպով են հանում»: Եթե ժամանակին ականջալուր լինեինք այս իմաստնությանը, թույլ չէինք տա, որ այդ սեպը խրեին մեր հայրենիքի մարմնի մեջ, ու այսպես չէինք մոլորվի… Ժամանակները շատ բարդ էին, հասկանալի է, բայց մենք մեր ձեռքով իրականացրինք օտարների նպատակները՝ ինքնակործանման ճանապարհով… Մյուս կողմից էլ՝ ժամանակները միշտ են բարդ ու խառնակ՝ քաղաքագիտություն չունեցող, դիվանագիտություն չունեցող, ազգային ծրագիր չունեցող հանրությունների համար, և անհեթեթ ու պարզապես ծիծաղելի է նման դեպքերում ուրիշներին մեղադրելը…

  • Վլադիմիր Հարությունյան
1/1
1/1
14 Հունիս Ստալինյան բռնաճնշումներ. զոհեր և մեղսագործներ

Այն, ինչ տեղի ունեցավ Խորհրդային Միությունում ստալինյան բռնապետության օրոք, վերացականորեն վերագրվեց երկրում ստեղծված անհատի պաշտամունքին: Ասես Ստալինը միակ հրեշն էր այդ միջավայրում, իսկ նրան շրջապատողներն անմեղ գառներ էին… Իրականում «անհատի պաշտամունք» արտահայտությամբ փորձեցին մեղքը բարդել մի որոշակի անհատի վրա՝ պատասխանատվությունից ազատելով կոմունիստական կուսակցությանն ու նրա վարչախմբին:
Իսկ վարչակարգը դաժան էր իր ծննդյան իսկ պահից… 

  • Հարություն Մարության
1/1
1/1
07 Հունիս Ադրբեջանը և քաղաքակրթությունը կամ Թուրքը և թրքությունը բնական երևույթներ են…

Կովկասցի թաթար կոչվող հանրությունը «քաղաքակրթական» հատուկ առաքելություն ունի, առաքելություն, որը նա ամեն օր է իրականացնում: Բնիկների մշակութային հետքերը երկրի երեսից ջնջելը, այսինքն՝ այդ ժողովուրդների պատմամշակութային անձնագրերը ոչնչացնելը, սեփական էթնիկ հանրության համար պատմաշինարարությամբ զբաղվելը դրանց ինքնահաստատման միակ ուղին է: Այն, ինչ Հայաստանի արևելյան հատվածում ժամանակին չհասցրեց անել օսմանցի թուրքը, շարունակեց և շարունակում է ադրբեջանցի թուրքը…
Պանթուրքիզմի ցնդաբանությունը նրա հետևորդներին դարձրել է գաղափարագար…

  • Սամվել Կարապետյան
1/1
1/1
31 Մայիս 1918 թվական. Մայիսյան հերոսամարտեր (մաս Բ)

99 տարի առաջ՝ այս օրերին, Երևանի մատույցներում հայ ժողովուրդը կենաց ու մահու կռիվ էր մղում թուրքական կանոնավոր բանակների դեմ: Մայր հողի վրա ծվարած հայության վերջին բեկորները բռնցքվել էին Արարատյան դաշտում: 
Երիտթուրք բորենիները չէին բավարարվել Արևմտյան Հայաստանի հայապարպմամբ. նրանք Հայաստանի արևելյան հատվածում նույնպես հրեշավոր ծրագրեր ունեին իրագործելու, և 1918 թվականը, նրանց կարծիքով, ամենահարմար ժամանակն էր: Խախտելով 1917 թ. դեկտեմբերի 5-ի Երզնկայի հաշտության զինադադարը՝ թուրքական բանակը 1918-ի հունվարի 28-ին սկսեց ռազմական գործողությունները: Աշխարհաքաղաքական կացությունը հօգուտ Թուրքիայի էր, վերջինս ուներ Գերմանիայի պես դաշնակից… Ռուսական Կովկասյան ռազմաճակատը կազմալուծվել էր… 

  • Ռաֆայել Թադևոսյան 
1/1
1/1
24 Մայիս 1918 թվական. Մայիսյան հերոսամարտեր (մաս Ա)

99 տարի առաջ՝ այս օրերին, Երևանի մատույցներում հայ ժողովուրդը կենաց ու մահու կռիվ էր մղում թուրքական կանոնավոր բանակների դեմ: Մայր հողի վրա ծվարած հայության վերջին բեկորները բռնցքվել էին Արարատյան դաշտում: 
Երիտթուրք բորենիները չէին բավարարվել Արևմտյան Հայաստանի հայապարպմամբ. նրանք Հայաստանի արևելյան հատվածում նույնպես հրեշավոր ծրագրեր ունեին իրագործելու, և 1918 թվականը, նրանց կարծիքով, ամենահարմար ժամանակն էր: Խախտելով 1917 թ. դեկտեմբերի 5-ի Երզնկայի հաշտության զինադադարը՝ թուրքական բանակը 1918-ի հունվարի 28-ին սկսեց ռազմական գործողությունները: Աշխարհաքաղաքական կացությունը հօգուտ Թուրքիայի էր, վերջինս ուներ Գերմանիայի պես դաշնակից… Ռուսական Կովկասյան ռազմաճակատը կազմալուծվել էր… 

 

  • Ռաֆայել Թադևոսյան 
1/1
1/1
17 Մայիս Կրկին Գրիգոր Վանցյանի մասին

Մոտավորապես մեկ տարի առաջ «Ակունքի»  եթերում առաջին անգամ խոսել ենք 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի մեր մտավորական երախտավորներից մանկավարժ, լեզվաբան և հայագետ Գրիգոր Վանցյանի կյանքի ու գրավոր ժառանգության մասին: Հրատարակվել էր նրա գրավոր ժառանգությունը՝ «Երկերի ժողովածուն»՝ երկու հատորով: Վերջերս էլ տպագրվել է «Ուսումնասիրություններ և հրապարակումներ» հատորը, որտեղ ամփոփված են նրա կյանքին ու ստեղծագործությանն առնչվող գործերը՝ գրախոսականներ, նամակներ, հեռագրեր, կենսագրական համառոտ տեղեկություններ, մահախոսականներ, աղբյուրագիտական տեղեկություններ, ուսումնասիրություններ, այլևայլ նյութեր: Առանձնապես ուշագրավ են Հովհաննես Թումանյանին նրա հասցեագրած նամակները, որոնք տպագրվել են առաջին անգամ:

  • Վահե Սարգսյան
1/1
Էջ 1 2 3
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49