Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
04:00 - Գրական ընտրանի (կրկնություն), 08:00 - Աղոթքներ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - դասական երաժշտություն, 10:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ, 11:00 - դասական երաժշտություն, 12:00 - Աղոթքներ, 12:02 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ, 13:00 - դասական երաժշտություն, 14:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - դասական երաժշտություն, 16:00 - Գրական ընտրանի, 16:10 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ), 22:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն), 23:00 - Գրական ընտրանի (կրկնություն), 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 05:00 - դասական երաժշտություն, 08:00 - Աղոթքներ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը, 10։00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 11:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը, 12:00 - Աղոթքներ, 12:02 - Մեկնություն, 13:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը, 14:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - դասական երաժշտություն, 16:00 - Նոր գրքեր, 16:40 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Մեկնություն, 22:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 23:30 - դասական երաժշտություն, 23։00 - Նոր գրքեր, 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 04:40 - դասական երաժշտություն, 08:00 - Աղոթքներ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Ուղիղ եթերում է՝ Տաթեվիկ Հայրապետյանը, 10:00 - Ակունք, 11:00 - Ուղիղ եթերում է՝ Տաթեվիկ Հայրապետյանը, 12:00 - Աղոթքներ, 12:02 - Հոգեվոր զրույցներ (ուղիղ եթեր), 13:00 - Ուղիղ եթերում է՝ Տաթեվիկ Հայրապետյանը, 14:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 22:00 - Ակունք (կրկնություն), 23:00 - դասական երաժշտություն, 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 05:00 - դասական երաժշտություն, 08:00 - Աղոթքներ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - դասական երաժշտություն, 10:00 - Արվեստի երանգներ, 11:00 - դասական երաժշտություն, 12:00 - Աշխարհայացք, 13:00 - դասական երաժշտություն, 14:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - դասական երաժշտություն, 16:00 - Բնանկարի հայ վարպետները, 17:00 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Աշխարհայացք (կրկնություն), 22:00 - Արվեստի երանգներ, 23:00 - Բնանկարի հայ վարպետները, 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 05:00 - դասական երաժշտություն, 08:00 - Աղոթքներ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը, 10:00 - Հայելի, 11:00 - Ուղիղ եթերում է՝ Օլյա Նուրիջանյանը, 14:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - դասական երաժշտություն, 16:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 19:30 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - դասական երաժշտություն, 22:00 - Հայելի (կրկնություն), 22:30 - դասական երաժշտություն, 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 02:30 - դասական երաժշտություն, 08:00 - Աղոթքներ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - դասական երաժշտություն, 10:00 - Հոգեվոր ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՄԱՏԵՍ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ (ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆ), 11:00 - դասական երաժշտություն, 12:00 - Ոսկեփորիկ, 12:15 - դասական երաժշտություն, 14:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 15:00 - դասական երաժշտություն, 16:00 - Հայկական վանքեր եվ սրբատեղիներ, 16:15 - դասական երաժշտություն, 20:00 - Աղոթքներ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 22:00 - Ոսկեփորիկ, 22:15 - դասական երաժշտություն, 23:00 - Հայկական վանքեր եվ սրբատեղիներ (կրկնություն), 24:00 - Աղոթքներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:00, 24:02
Երեքշաբթի 14:00, 24:02
Չորեքշաբթի 14:00, 24:02
Հինգշաբթի 14:00, 24:02
Ուրբաթ 14:00, 24:02
Շաբաթ 14:00, 24:02
Կիրակի 14:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 10:00, 22:00
Հինգշաբթի 02:00
Ակունք
Երկուշաբթի 08:00, 12:00, 20:00, 24:00
Երեքշաբթի 08:00, 12:00, 24:00
Չորեքշաբթի 08:00, 12:00, 20:00, 24:00
Հինգշաբթի 08:00, 20:00, 24:00
Ուրբաթ 08:00, 20:00, 24:00
Շաբաթ 08:00, 20:00, 24:00
Կիրակի 08:00, 10:58, 20:00, 24:00
Աղոթքներ
Հինգշաբթի 12:00, 21:00
Ուրբաթ 04:00
Աշխարհայացք
Հինգշաբթի 10:00, 22:00
Ուրբաթ 02:00
Արվեստի երանգներ
Հինգշաբթի 16:00, 23:00
Բնանկարի հայ վարպետները
Երկուշաբթի 04:00, 16:00, 23:00
Գրական ընտրանի
Ուրբաթ 16:00
Կիրակի 16:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երեքշաբթի 10։00, 22:00
Չորեքշաբթի 02։00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 10:00, 22:00
Երեքշաբթի 02:00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Ուրբաթ 10:00, 22:00
Շաբաթ 02:00
Հայելի
Շաբաթ 16:00, 23:00
Կիրակի 04:00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Երեքշաբթի 09:00, 11:00, 13:00
Ուրբաթ 09:00, 11:00
Հանդիպում ուղիղ եթերում Օլյա Նուրիջանյանի հետ
Չորեքշաբթի 12:02, 21:00
Հինգշաբթի 04:00
Շաբաթ 21:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 21:00
Երեքշաբթի 04:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երեքշաբթի 12:02, 21:00
Չորեքշաբթի 04:00
Կիրակի 10:00, 21:00
Մեկնություն
Երեքշաբթի 16:00, 23։00
Նոր գրքեր
Շաբաթ 12:00, 22:00
Կիրակի 02:00
Ոսկեփորիկ
Նախաձեռնություններ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ արտադրանք
Հեղինակ` Արաքս Պողոսյան
Հաղորդման ժամանակացույց
Հինգշաբթի - 12:00, 21:00
Ուրբաթ - 04:00
Կապ
araks@vem.am
Աշխարհայացք

Հաղորդաշարը թեմաների լայն շրջանակ ունի: Այն քննարկում է աշխարհի քրիստոնեական ընկալման խնդիրներ, հոգևոր կյանքի օրենքները, արարման խորհուրդներն ու օրինաչափությունները, քրիստոնեական եկեղեցու ծիսակատարություններն ու ուղերձները, պատմական զարգացման ու մարդկային մտքի քրիստոնեական ըմբռնումը: Հաղորդման մասնակիցները ձգտում են պատասխաններ գտնել այսպես կոչված «հավերժական» հարցերին, որոնք առաջադրել են մարդկության մեծագույն մտածողները: Միաժամանակ փորձում են հասկանալ նրանց, ովքեր չեն տեսել քրիստոնեության լույսը կյանքի իմաստի իրենց որոնումներում:

Բաժանորդագրվել
1/1
16 Նոյեմբեր Դիմանկար. Անահիտ Թոփչյան
  • Հյուր՝ Անահիտ Թոփչյան

Խորհրդահայ հայտնի դերասանուհին այսօր էսսեների և վեպերի հեղինակ է նաև: Նրա գրական հերոսները նույնքան խաղարկային են, որքան բեմի վրա խաղացած նրա  դերերը: Ինչն է մնում դերասանից նրա իսկ ստեղծած գրականության մեջ: Օտարության մեջ չխելագարվելու համար փրկօղա՞կ դարձավ նրա համար գրելը: Ինչու է նրա գրականությունը մենախոսությունների շարք, և չի՞ կարծում, որ ամբողջ պոստմոդեռն արվեստն է այսօր ինքնին վերածվել մենախոսության, որովհետև արդեն վաղուց չի կայանում երկխոսությունը: Ինչ են անհետացումն ու արտաքսումը նրա հերոսների համար, և ինչու է կարծում, որ Ադամի և Եվայի արտաքսումից հետո այսուհետ ամբողջ մարդկությունն է արտաքսյալ և անհնար է դրախտ վերադարձը: Ինչու սկսեց բռնել եկեղեցի տանող ճանապարհը, և արդյո՞ք դա հենց կորուսյալ դրախտ վերադարձի ճանապարհը չէ: Նա միայն ստորագրում է իր գրած գրքերի՞ տակ, թե՞ նաև իր ապրած կյանքի:  Հարցերի պատասխանները՝ դերասանուհի, արձակագիր Անահիտ Թոփչյանի դիմանկարում:  

 

1/1
1/1
09 Նոյեմբեր Քրիստոնեության հաղթանակը «Սասնա ծռեր» էպոսում
  • Հյուր՝ Սեդա Տոնոյան

Բազմաթիվ հետազոտողներ, ի թիվս որոնց՝ Մանուկ Աբեղյանը,  նշել են քրիստոնեական աշխարհայացքի և բարոյականության զգալի ազդեցությունը մեր էպոսի վրա: Որոնք են «Սասնա ծռերում» հիմնական քրիստոնեական խորհուրդները: Որն է մեր էպոսի քրիստոնեական արժեհամակարգը, որ դրսևորվում է որպես բարոյական նորմերի համալիր: Քրիստոնեության ժողովրդական ընկալումն ինչպես է երևում էպոսում և ինչով է տարբերվում եկեղեցական դոգմատիկ քրիստոնեությունից: Հարցերի շուրջ զրուցում ենք Հայ-ռուսական սլավոնական համալսարանի հայագիտության ամբիոնի դասախոս Սեդա Տոնոյանի հետ:

 

1/1
1/1
02 Նոյեմբեր «Սասնա ծռերը»՝ այլ էպոսների լույսի ներքո
  • Ազատ Եղիազարյան

Ծաղկաձորում հոկտեմբերի 11-ից 13-ը անցկացվեց «Հայկական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» թվով 5-րդ միջազգային գիտաժողովը: Այսպիսի գիտաժողովները հարստացնո՞ւմ են էպոսագիտության ոլորտը նոր մոտեցումներով կամ բացահայտումներով, թե՞ ձևական բնույթ են կրում:  Ինչպիսի՞ն է «Սասնա ծռեր» էպոսը հնդկական, իրանական, կովկասյան էպոսների լույսի ներքո: Այս իմաստով ի՞նչն է մեր էպոսի համար առանձնահատուկ, տիպական: Գիտաժողովի արդյունքներն ամփոփում ենք Հայ-ռուսական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, էպոսագետ Ազատ Եղիազարյանի հետ զրույցում:

1/1
1/1
26 Հոկտեմբեր Դիմանկար. Արմեն Պետրոսյան

Կենսաֆիզիկոսին ի՞նչը ստիպեց մասնագիտություն փոխել և, ոչ ավել, ոչ պակաս, հայագիտությունն ընտրել: Մի կողմից ընդունում է, որ խորհրդային շրջանում գիտությանը լուրջ էին վերաբերվում և կար գիտնականների աստղաբույլ, մյուս կողմից էլ ինքն է ասում, որ պետական գաղափարախոսական ճնշման տակ էր գիտությունը: Ինչպե՞ս սա հասկանալ: Ինչու է մեր գիտության մեջ այսօր առկա ռազմա-հայրենասիրական ուղղությունները որակում մերձգիտական: Ինչու է կարծում, որ անցյալով ապրում են ներկան կառուցել չկարողացող ժողովուրդներն ու երկրները: Ինչու է մարդկությունը սիրում իր անցյալը պեղել: Հարցերի պատասխանները՝ հայագետ Արմեն Պետրոսյանի դիմանկարում:

 

1/1
1/1
19 Հոկտեմբեր Դիմանկար. Վանուհի Վահանյան

Բավական ժամանակ է՝ Գերմանիայում է հաստատվել. ոչ միայն երկիր է փոխել, այլև լեզու: Գերմաներեն է գրում այսօր, որովհետև  գերմաներե՞ն է մտածում, ինչո՞ւ հայերենը նահանջ ապրեց նրա մեջ: Ունի՞ «յուրայինների մեջ օտարի, օտարների մեջ ոչ յուրայինի» զգացողություն՝ մեկ այստեղ, մեկ այնտեղ լինելով:  Ինչու է  իր այդ կարգավիճակը  համարում «երկու մայրատեր մեկ որբի կարգավիճակ, պիտանելիությունը՝ ցմահ»: «Աստված իրատես է, նրա գործերն ու շնորհները իրական են, շոշափելի և զգալի»,- ասում է իր գրական տեքստում: Այս տեքստը նույն արժե՞քն ունի նրա համար թե գրականության մեջ, թե կյանքում. ինչու է ոտնձգություն համարում հավատի անունից դրսից իր հոգի սպրդելու փորձերը: Հարցերի պատասխանները՝ գերմանագիր գրող-էսսեիստ, թարգմանիչ Վանուհի Վահանյանի դիմանկարում:

1/1
1/1
12 Հոկտեմբեր Դիմանկար. Վահրամ Մարտիրոսյան

Նրա բուն մասնագիտությունը՝ մեխանիկ ինժեների, օգնե՞ց նրան ծրագրավորողի ռելսերի վրա տեղափոխվել: Կարծում է, որ հաջողության հասնելու գրավականը աշխատասիրությունը, ամբիցիաները և տաղանդն են։ Այս երեք հատկությունները բոլո՞ր երկրների համար են նորմ, թե՞ կա հայկական յուրահատկություն: Հավատում է մարդուց վեր ուժի գոյությանը, բայց չի հավատում մարդու հարությանը: Ինչո՞ւ այդ հարցում հավակնոտ չէ: Այս և այլ հարցերի պատասխանները՝ ծրագրավորող, «Զանգի Լայվքոմ» ընկերության հիմնադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանի դիմանկարում:

1/1
1/1
05 Հոկտեմբեր Դիմանկար. Շաքե Մանգասարյան

Սփյուռքում գործող առցանց ռադիոկայանի հիմնադիր, հայկական Վիքիպեդիայի արևմտահայերեն հարթակի խմբագիր, Հանրային ռադիոյի արևմտահայերեն հաղորդումների հեղինակ. ով և ինչն է կանգնած նրա այս հայրենանպաստ անվճար գործունեության թիկունքում: Ինչպես կարողացավ այլազգի ամուսնուն դարձնել կիսով չափ հայ: Ինչ է փնտրում, նրա կարծիքով, հայը դրսում, որ չի գտնում հայրենիքում: Այլադավան երկրներում ապրելով՝ ինչ է հասկացել մարդու իրավունքների և ազատության մասով: Ծնողներին խնամելու համար թողեց իր բարեկեցությունն ապահովող աշխատանքը: Սա և՞ս մտնում էր իր «Տալու արվեստի» քայլերի շղթայի մեջ:   Ինչու և ինչպես է նրա ամեն օրը դառնում սիրո խոստովանություն առ Աստված: Հարցերի պատասխանները՝ Շաքե Մանգասարյանի դիմանկարում:

 

1/1
1/1
28 Սեպտեմբեր Դիմանկար. Վահրամ Միրաքյան

Ինչու ոչ մի տեղ երկար չի մնում՝ գործից գործի անցնելով, միաժամանակ երբեք չդադարելով լինել գործատու: Ինչպիսին պիտի չլինի նրան գործի համար դիմած անձի ինքնակենսագրականը: Ինչու է համոզված, որ Հայաստանում բիզնեսը չի ծաղկում մարդկանց՝ օրենքները լավ չիմանալու պատճառով: Կգործի՞ օրենքն արդյոք մեր հյուրի հիմնած ընկերության դեմ ոտնձգություն կատարած անձանց հայտնաբերելու և պատժելու հարցում: Ինչու է նա մեր ազգի խնդիրը համարում քիչ հավակնոտ լինելը, և որքանով է հավակնոտ հենց ինքը: Եթե կարծում է, որ մեր ազգին պակասում է  մի մեծ գաղափարախոսության շուրջ միավորվելը, արդյո՞ք քրիստոնեությունը չի կարող լինել հենց այդ գաղափարախոսությունը, եթե նրա շուրջ դարերով ի մի է եկել հայ ազգը: Հարցերի պատասխանները՝ DigiLab ընկերության հիմնադիր, մեդիափորձագետ Վահրամ Միրաքյանի դիմանկարում:

 

1/1
1/1
21 Սեպտեմբեր Դիմանկար. Աշոտ Հունանյան

Տեսիլքներն ու մարգարեությունները մինչև իսկ Սուրբ Գրքի ներսում են վտանգավոր տարածք, երբ  սևեռվում ես դրանց վրա՝ փորձելով կռահել ժամանակն ու պատմական իրադարձությունները: Իսկ նա հավաքել է մեր սուրբ հայրերի տեսիլքներն ու մարգարեությունները և մեկ ամբողջական գրքով հրատարակել: Ընդհանրապես ինչի՞ համար են դրանք։ Ինչպե՞ս է պետք դրանցից օգտվել: Նախկին հրամանատարի համար մարտի դաշտո՞ւմ էր դժվար, թե՞ խաղաղ պայմաններում: Ժամանակին նա քաղաքական դաշտում էր, այսօր՝ ոչ: Քաղաքականությունից  քրիստոնյան սպասելիքներ ու ակնկալիքներ պիտի՞ ունենա, թե ոչ: Այս և այլ հարցերի պատասխանները՝ «Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» գրքի հեղինակ Աշոտ Հունանյանի դիմանկարում:

1/1
1/2
14 Սեպտեմբեր Դիմանկար. Մարկ Գրիգորյան

Ինչու և ինչպես է լրատվությունը դառնում ժամանակակից մարդու արյունատար համակարգը, ժամանակակից հասարակության աստվածը: Ինչ է  զգում լրագրողը, երբ սեփական անձի դեմ մահափորձն է մնում չբացահայտված: Նրա համար Բի Բի Սի-ում է՞ր աշխատելն ավելի հեշտ, թե՞ Հայաստանում: Չարենցյան Երկիր Նաիրին, իր կարծիքով,  որքանով է վերաբերում այսօրվա Երկիր Նաիրիին: Տեր-Գրիգորյանների քահանայական տոհմի ժառանգը մտադիր չէ՞ վերականգնել պատմական արդարությունը՝ վերականգնելով իր իսկական ազգանունը: Որոնք են իր կյանքի հիմնարար հարցադրումները: Այս և այլ հարցերի պատասխանները՝ լրագրող, Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դիմանկարում:

 

1/2
2/2
1/1
07 Սեպտեմբեր Դիմանկար. Դավիթ Հալաջյան

Երբ փոքր էր, «Լուսնի սոնատի» չափազանց անվարպետ մի կատարումը բավական եղավ, որ լսելուց հետո երազեր նման մի երաժշտություն հորինելու մասին: Այսօր արդեն ունի իր սեփական  "Missa de lumine"-ն կամ «Լույսի պատարագը» : Եվ ոչ միայն:  Գո՞հ է արդյունքից: Ընդհանրապես, ինչի՞ պակասից կամ կարիքից դրդված է արվեստագետը ստեղծագործում: Ինչու է կարծում, որ լույսն է բոլոր անտունների հայրենիքը: Եվ ովքեր են անտունները: «Եվ այր մի Մաշտոց» կանտատի հեղինակի համար ինչպիսի երևույթ էր այդ այրը մշակութաբանական առումով: Հոգևոր տեքստերի հետ աշխատանքն իր համար քրիստոնյայի՞ հոգևոր ապրում է, հաղորդակցություն Աստծո հե՞տ, թե՞ երաժշտական հերթական թեմա, որին պիտի համահունչ լինի որոշակի տիպի երաժշտություն: Այս և այլ հարցերի պատասխանները՝ կոմպոզիտոր, նվագավար և երաժշտագետ Դավիթ Հալաջյանի դիմանկարում:

  • Հյուր՝ Դավիթ Հալաջյան
1/1
1/1
27 Հուլիս Դիմանկար. Խորեն Արամունի
  • Հյուր՝ Խորեն Արամունի

Ինչու է Գլենդելը նա անվանում  Խաշաթաղ, և դա որքանով կապ ունի հայկական ավանդական ուտեստ խաշի հետ: Ինչու, երբ նա ընթերցում է իր երգիծապատումները՝ հայկական ավանդական կուսակցությունների մասին, դահլիճից լռելյայն հեռանում են դրանց ներկայացուցիչները: Ինչպես պատահեց, որ խորհրդային «Կոմունիզմի ուղիով» թերթում լույս տեսավ մի հոդված, որի հեղինակն ամենևին նա չէր, բայց որի տակ նրա անուն-ազգանունն էր գրված: Ինչու իր ազգանունը փոխեց Քեշիշյան տոհմի ժառանգը, որն ինքն իսկ ասում է, թե իր ազգանունը նշանակում է Տերտերյան, և ինչու մինչև այսօր հաշտ չէ քրիստոնեության հետ: Հարցերի պատասխանները՝արձակագիր, դրամատուրգ Խորեն Արամունու դիմանկարում:

1/1
1/2
20 Հուլիս Դիմանկար. Ծովինար Բանուչյան

«Գոնե բանաստեղծություն գրելիս ես սիրում եմ ասել ճշմարտությունը, մինչդեռ շատերը ստելու համար ընտրում են պոեզիան»,- ասում է նա: Ի՞նչ է ճշմարտությունը նրա համար, և ինչպե՞ս է այն նրա մոտ դառնում պոեզիա: 2008 թ. մարտի 1. ի՞նչ է զգում մարդը, երբ իր ընտանիքի անդամն է գտնվում բարիկադների այս կամ այն կողմում, իր դեպքում՝ հայրը: Երևան-Մոնպելիե-Փարիզ եռանկյունին սիրայի՞ն եռանկյունի է նրա կյանքում, և ինչո՞ւ է համոզված, որ քաղաքները պատկանում են նրանց, ում պատկանում են նաև այդ քաղաքների բոլոր լուսաբացները: Աստծուն հավատում է, թեև նրա հետ դեռ կռիվ-կռիվ է խաղում, իր ասելով՝ բանավիճում: Ո՞ւմ խաղադաշտում է գնդակը, և որքա՞ն է խաղի հաշիվը: Հարցերի պատասխանները՝ երիտասարդ գրող Ծովինար Բանուչյանի դիմանկարում:

 

1/2
2/2
1/1
13 Հուլիս Դիմանկար. Հայկ Սայադյան

«Ես չեմ թարգմանվում: Չի թարգմանվում իմ գյուղի գերեզմանոցում ննջող խնկահոտը, չեն թարգմանվում վանքի պատերն ի վեր ճողոպրող մողեսներն, ու Խչոյի դուդուկը չի թարգմանվում»,- ասում է  նա: Իսկ ի՞նչն է այդ դեպքում նրա համար թարգմանելի այս աշխարհում, և նա ինքն ունի՞ թարգմանվելու կարիք: Ինչու է նա իրեն համարում հեքիաթասաց, նկարիչ, բայց ո՛չ անիմատոր, իսկ միջազգային հարթակներում հաղթում են նրա անիմացիոն ֆիլմերը: Հաջողվո՞ւմ է նրան հավասարակշռությունը պահել հողի և երկնքի արանքում, և որն է մեծ Տունդարձի նրա կազմած ուղեցույց-հատակագիծը: Հարցերի պատասխանները՝ անիմատոր Հայկ Սայադյանի դիմանկարում:

1/1
1/1
06 Հուլիս Դիմանկար. Արմենուհի Սիսյան

Արդեն վեցերորդ ավարտուն կռիվն ունի սպիտակ թղթի հետ՝ գրքի տեսքով, բայց խոստովանում է, որ կին գրող լինելը ծանր գործ է: Ինչպես է հաջողվում նրան տեղավորվել օրվա վազքուղու վրա որպես ստեղծագործող:Երկինքը լուրջ ներկայություն և գործող անձ է նրա պոեզիայում: Դժվար չէ՞ ապրելը միշտ մի կտոր երկինք հետդ ունենալով: Արդյո՞ք կարծում է, որ նոր աշխարհավեր ջրհեղեղի կարիք կա այսօր և ինչու, ի տարբերություն իր շատ գրչակից ընկերների, նա կռիվ չունի Աստծո հետ և հաշտ են հարաբերությունները: Հարցերի պատասխանները՝ գրող Արմենուհի Սիսյանի դիմանկարում:

1/1
1/1
29 Հունիս Դիմանկար. Արթուր Խալաթյան

Ինչու նրան ծնողները ռուսական դպրոց տարան, և ինչու հայկական միջավայրում ապրած, բայց ռուսական կրթություն ստացած հայերը մինչև կյանքի վերջ մայրենի լեզվի հետ խնդիր են ունենում: Ինչպես հայտնվեց կրթության ոլորտում: Ինչն է փոխվել այսօր կրթության մեջ, և ինչ է կրթությունն այսօր: Ուսուցչից աշակերտ օդակաթիլային ճանապարհով ինչ կարող է անցնել, և ինչպես է տեղեկույթը վերաճում գիտելիքի: Ինչպիսի հարթակ է Վիքիմեդիան որպես կրթական գործիք, և ինչպես է տեղեկույթն անընդհատ թարմացվում այդ հարթակում: Որն է, ըստ նրա, մարդու և հայ ժողովրդի փրկության բանաձևը: Հարցերի պատասխանները՝ կրթության կառավարման մասնագետ Արթուր Խալաթյանի դիմանկարում:

1/1
1/1
22 Հունիս Դիմանկար. Ալմաստ Մուրադյան

Միշտ կարճ ոճավոր սանրվածքով, ոճավոր հագուստով ու արդուզարդով, խիստ ժամանակակից: Միաժամանակ խիստ, գործարար, գործունյա կնոջ կերպար: Երբ դրան հավելում ենք նրա աշխատանքային փորձը՝ «Արդշինինվեստբանկի» աշխատակազմի ղեկավարի օգնական, վարչության նիստերի պատասխանատու քարտուղար,  և ի հավելումն այդ ամենի՝ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ, բավական հետաքրքիր պատկեր է ստացվում: Ինչպես է նրան հաջողվում ներդաշնակ լինել այսպիսի՝ առաջին հայացքից ինչ-որ տեղ իրարամերժ ամպլուայով: Կրիշնայականությունից դեպի բուդդիզմ, բողոքականությունից դեպի Հայ Առաքելական Եկեղեցի: Նա այս ճանապարհն անցավ Աստծուն որոնելիս: Հետաքրքիր է, գտա՞վ Նրան վերջապես: Այս և այլ հարցերի պատասխանները՝ «Դիալոգ» ՀԿ-ի ղեկավար Ալմաստ Մուրադյանի դիմանկարում:

 

1/1
1/1
15 Հունիս Դիմանկար. Գրիգոր Առաքելյան
  • Հյուր՝ Գրիգոր Առաքելյան

Լայֆ քոուչ և քոուչինգ: Սրանք անգլերեն բառեր են, որոնք չեն հայացվում: Նա շատերի համար այս անհասկանալի լայֆ քոուչն է, որ քոուչինգ է վարում: Ինչպես են սրանք հայացվում նրա կողմից: Ինչու է կարծում, որ իդեալական մարդն ամենակեղծ տեսակն է մարդու, և անձնային աճի ինչ համակարգ է առաջարկում: Նրա «Զարթուցիչը» ինչ կապ ունի զվարթունների հետ և ինչպես արթնանալ նրա՛ զարթուցիչից: Ինչպես է մաթեմատիկական ճշգրտությամբ նրան հաջողվում ապացուցել, որ մեկ մարդը կարող է ավելին ստեղծել, քան մի ամբողջ երկիր: Քրիստոսի գալստյամբ ինչպես է ամբողջ մարդկության բացասական իներցիան փոխվում դրականի՝ ըստ նրա: Եվ սիրելու ինչ մոդել է առաջարկում նա, երբ մեջբերում է Քրիստոսի «Նմանվեք մանուկներին» արտահայտությունը:

1/1
1/1
08 Հունիս Դիմանկար. Գագիկ Թադևոսյան
  • Հյուր՝ Գագիկ Թադևոսյան

Նա մասնագիտությամբ հոգեբույժ է, իսկ մարդիկ, որոնցով զբաղվում է, նման չեն մյուսներին: Ի՞նչ պատահեց, որ նրանք սկսեցին տարբերվել մյուսներից: Ո՞րն է հոգեպես առողջի և անառողջի սահմանագիծը: Չունի՞ վախ, որ մի օր ինքն էլ կհատի այդ սահմանագիծը՝ չափազանց երկար նրանց հետ լինելով: Ինչպե՞ս սիրել հոգեպես անառողջին որպես քո մերձավորի: Բացի սիրուց` կա՞ նրանց բուժելու այլ միջոց: Նա իրեն չի համարում է աթեիստ, այլ թեիստ: Դա ի՞նչ է փոխում նրա կյանքում մեծ հաշվով և մասնավորապես իր հիվանդների հետ նրա շփման մեջ: Հարցերի պատասխանները՝ հոգեբույժ Գագիկ Թադևոսյանի դիմանկարում:

1/1
1/1
01 Հունիս Դիմանկար. Հայարփի Սահակյան
  • Հյուր՝ Հայարփի Սահակյան

Ինչու է նա միշտ հաղորդման գալիս ամենաանսպասելի ծաղիկներով, և, որպես փիլիսոփայի, ծաղիկները նրան ինչ հուշումներ են անում կյանքում: Նա իր մանկությունը երջանիկ է որակում: Ինչո՞ւ: Նրա ավարտած բաժինը սովորաբար համալրվում է ակամա այդտեղ հայտնված դիմորդներով: Արդյո՞ք դա չի ազդում կրթական որակի վրա: Նրա մասնագիտությունը վաղ թե ուշ նրան դնելու էր ընտրության առաջ՝ գոյաբանական հարցերին մոտենալ հավատի՞, թե՞ աթեիզմի  դիրքերից: Այս դիլեման ինչպիսի լուծում գտավ նրա մոտ:  Ինչու է Աստծո հանդեպ հավատի մասին խոսելը նա ինտիմ հարց համարում, և ինչու Պլատոնն ու Արիստոտելը և նրա մյուս մեծ նախորդները հրապարակայնորեն էին այդ հարցին մոտենում և հարցերի հարցը համարում: Հարցերի պատասխանները՝ փիլիսոփա Հայարփի Սահակյանի դիմանկարում:

1/1
1/1
25 Մայիս Դիմանկար. Սեդրակ Հովհաննիսյան
  • Հյուր՝ Սեդրակ Հովհաննիսյան

Նա եկեղեցուց եկեղեցի է շրջում: Ինչն է նրա ոտք ու ձեռքը կապել, որ Աստծո տնից հեռանալ չի կարողանում: Ինչպես եղավ, որ, լինելով խոր աթեիստ, դարձավ քրիստոնյա: Այսօր, որպես հավատացյալ մեկը, տեսնո՞ւմ է տարբերություն իր և իր միջև: Ինչը նրան տարավ մանկատուն, այն էլ մտավոր հետամնացություն ունեցող երեխաների մանկատուն, և ինչու այդ աշխատանքը ճակատագրական եղավ նրա կյանքում: Ինչպես է պատկերացնում հոգևոր Հայաստանը:  «Մարդը պիտի փոխվի»,-ասում է, իսկ գիտի՞ փոխվելու ձևերը: Ինչու է նա սկսել առավել լռել, քան խոսել: Հարցերի պատասխանները՝ ֆիզիկոս, «Գոյ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Սեդրակ Հովհաննիսյանի դիմանկարում:

1/1
1/2
18 Մայիս Դիմանկար. Կարինե Ջանջուղազյան

Երբ փոքր էր, Աստծուց խնդրում էր, որ իրեն իսկական դարձնի: Դարձա՞վ, երբ մեծացավ: Երազում էր երգիչ դառնալ, հայտնվեց թատրոնում, երազում էր կինոյում լուրջ դերեր ունենալ, դրանք ունեցավ թատրոնում: Ինչու էր բեմի փայտե հատակն այդքան գայթակղիչ, և ինչ էր նրա համար խորհրդանշում բեմի բարձրությունը դահլիճից: Ով նրան հայտնվեց երազում՝ կավե ամանով մածունը ձեռքին, և ում «հող ու ջուրն» էր նա: Ինչ է նրա համար փորձարարությունն արվեստում: Ինչ էր պատահել նրան, որ նրա 7-ամյա աղջիկն էր նրան խնամում: Դժվար չէ՞ հավատացյալ մարդու համար թատրոնի աշխարհը՝  իր կուլիսային խարդավանքներով և բոհեմային կյանքով: Հարցերի պատասխանները՝ դերասանուհի Կարինե Ջանջուղազյանի դիմանկարում:

  • Հյուր՝ Կարինե Ջանջուղազյան
1/2
2/2
1/3
11 Մայիս Դիմանկար. Սեդրակ Մամուլյան

Ինչ ծագում ունեն կավեղեն սպասքի մեջ պատրաստվող բոլոր ուտեստները, իսկ բլղուրով պատրաստված ցանկացած ուտե՞ստ, իսկ օղի՞ն, իսկ ծեծած մի՞սը: Ինչպես փրկել դարավոր հայկական խոհանոցը մոռացումից: Ինչու մենք՝ հայերս, ամաչում ենք մեր ինքնությունից և մեր ունեցածն օտարին հանձնում հեշտորեն: Ինչու նա իր հորը երբեք չհակաճառեց, և ինչպես դա անդրադարձավ նրա կյանքի վրա: Ինչ են խորհրդանշում ծիսական կերակուրները, և որն է զատկական կերակուրների խորհուրդը: Հարցերի պատասխանները՝ խոհարարական արհեստի գիտակ Սեդրակ Մամուլյանի դիմանկարում:

 

  • Հյուր՝ Սեդրակ Մամուլյան
1/3
2/3
3/3
1/1
04 Մայիս Դիմանկար. Աշոտ Ոսկանյան

Ինչու է համակարգիչը փչանում, երբ նրան տալիս են «Ի՞նչ կա-չկա» հարցը, և որն է դրա փիլիսոփայական հիմնավորումը:  Երբ տարելիցն ու տարեդարձը համընկնում են, արդյունքում մի՞շտ է ծնվում փիլիսոփա, ինչպես դա պատահեց իր հետ: Ինչու է ցավով նկատում, որ այն ճանապարհը, որով ընթանում է Հայաստանն այսօր, ամենևին էլ եվրոպականը չէ, և ինչու չի կիսում պատմաբան Շպենգլերի՝ դեռևս անցած դարասկզբին արած կանխատեսումը Եվրոպայի մայրամուտի մասին: Ինչու, փիլիսոփա լինելով հանդերձ, շատ համեստ տեղ է հատկացնում  փիլիսոփայությանը:  Իսկապե՞ս Աստծո գոյությունը հնարավոր չէ ապացուցել, և բոլոր այն գիտնականները, ովքեր փորձում են դա անել գիտական հիմնավորումներով, հանդես են գալիս ոչ թե որպես գիտնական, այլ որպես հավատացյալ: Գիտելիքի մասին սուրբգրային  սահմանումն ինչու է,  ըստ նրա, ոչ գիտական: Եվ, վերջապես, դժվար չէ՞ ապրել առանց Աստծուն հավատալու: Հարցերի պատասխանները՝ փիլիսոփա Աշոտ Ոսկանյանի դիմանկարում:

 

  • Հյուր՝ Աշոտ Ոսկանյան
1/1
Էջ 1 2 3
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49