Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Այսպես է վերնագրված Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակած տարեգրքի առաջին հատորը, որն ամփոփում է Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների մասնագետների նորագույն ուսումնասիրություններն այս թեմայով: Զրուցում ենք ժողովածուի պատասխանատու խմբագիր, երաժշտագետ Տաթևիկ Շախկուլյանի հետ: Թողարկման ընթացքում հնչում են Կոմիտասի, Խորեն Պալյանի, «Հիլիարդ» անսամբլի, «Հովեր» երգչախմբի, Լուսինե Գրիգորյանի և Վազգենյան դպրանոցի երգչախմբի կատարումները: