Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Այս դարբնոցն ապրում է շնորհալի սաների, նվիրյալ դասատուների ու հոգատար ծնողների շնորհիվ: Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցը ստեղծում է մեր երկրի համար օրինակելի մշակութային իրադարձություններ: Մարտի 28-ին այստեղ կայացավ Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին ընդառաջ կազմակերպված հոբելյանական համերգ, որը միաժամանակ նվիրված էր անվանի երաժշտագետ Արաքսի Սարյանի ծննդյան 80-ամյակին: Մեր հյուրն է դպրոցի տնօրեն Սուսաննա Սուքիասյանը: