Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հաղորդումը նվիրված է անգլիական գրականության մեջ հատկապես նորարարությամբ աչքի ընկած վիպագիր, նովելիստ, էսսեիստ Դեյվիդ Հերբերտ Լոուրենսին։ Նրա ամենամեծ ցանկությունը մարդուն ազատ և բնական տեսնելն էր: ‹‹Որդիներ և սիրեցյալներ››, «Սիրահարված կանայք», «Ծիածան» վեպերը մեծ ճանաչում բերեցին գրողին: Բայց հատկապես մեծ հաջողություն ունեցավ Լոուրենսի վերջին վեպը՝ «Լեդի Չաթերլիի սիրեցյալը»։

