Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ:
«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Հաղորդումը նուիրուած է անգլիական մոդեռնիզմի վառ ներկայացուցիչ, նորարար- բանաստեղծ, արուեստի տեսաբան, մշակոյթի պատմաբան, դրամատուրգ եւ գրաքննադատ, Նոբելեան մրցանակակիր Թոմաս Էլիոթին, ով 20-րդ դարի բաւական կնճռոտ մի ժամանակահատուածում ստեղծեց արժէքաւոր շատ ստեղծագործութիւններ` «Սնամէջ մարդիկ», «Մեռեալ երկիրը», որ մեծ ճանաչում բերեցին գրողին, ինչպէս նաեւ «Չորս կուարտետ» թատերական պիեսը, «Մոխրոց չորեքշաբթին», «Փրուֆրոք եւ այլ դիտմունքներ» շարքը: Տեսական աշխատութիւններից ուշագրաւ են «Պոէզիայի նպատակը եւ քննադատութեան նպատակը», «Բանաստեղծների ու բանաստեղծութեան մասին» աշխատասիրութիւնները:

