Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
02:00 - Սուրբ Գրքի ներածություն, 03:00 - Հայելի (կրկնություն), 04:00 - Սիրաքի գիրքը, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 10:00 - Հոգեվոր զրույցներ (կրկնություն), 11:00 - Մեծ գաղափարներ, 12:00 - Ոսկեփորիկ, 13:00 - Արվեստի երանգներ, 14:00 - Հայ կոմպոզիտորներ եվ կատարողներ (կրկնություն), 15:00 - Գրական ընտրանի (կրկնություն), 16:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 17:00 - Հայելի (կրկնություն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 19:00 - Հեքիաթի ժամ, 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 21:00 - Հեքիաթի ժամ, 22:00 - Ոսկեփորիկ, 23:00 - Մեծ գաղափարներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 18:00, 24:02
Երեքշաբթի 18:00, 24:02
Չորեքշաբթի 18:00, 24:02
Հինգշաբթի 18:00, 24:02
Ուրբաթ 18:00, 24:02
Շաբաթ 18:00, 24:02
Կիրակի 18:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 19:00, 21:00
Հինգշաբթի 19:00, 21:00
«Զատիկ» մանկական հաղորդաշար
Երեքշաբթի 12:00, 22:00
Չորեքշաբթի 04:00
Կիրակի 02:00, 14:00
Ակունք
Աղոթքներ
Երեքշաբթի 09:00
Ուրբաթ 09:00
Անակնկալ հանդիպում
Հինգշաբթի 12:00, 22:00
Ուրբաթ 04:00
Կիրակի 22:00
Աշխարհայացք
Հինգշաբթի 14:00, 23:00
Ուրբաթ 03:00
Շաբաթ 13:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 15:00
Հինգշաբթի 02:00
Գիրք առակաց
Հինգշաբթի 15։00
Ուրբաթ 02։00
Գիրք Սաղմոսաց
Երկուշաբթի 15:00
Երեքշաբթի 02:00
Շաբաթ 15:00
Գրական ընտրանի
Երկուշաբթի 02:00
Ուրբաթ 15:00
Կիրակի 15:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երկուշաբթի 19:00, 21:00
Երեքշաբթի 19:00, 21:00
Իմ Եկեղեցու պատմությունը
Երեքշաբթի 14։00, 23:00
Չորեքշաբթի 03։00
Շաբաթ 16:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 14:00, 23:00
Երեքշաբթի 03:00
Շաբաթ 14:00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Ուրբաթ 12:00, 22:00
Շաբաթ 03:00, 17:00
Հայելի
Ուրբաթ 19:00, 21:00
Շաբաթ 19:00, 21:00
Կիրակի 19:00, 21:00
Հեքիաթի ժամ
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Հինգշաբթի 04:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Երեքշաբթի 04:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երեքշաբթի 15:00
Չորեքշաբթի 02:00
Շաբաթ 11:00, 23:00
Կիրակի 04:00
Մեծ գաղափարներ
Շաբաթ 12:00, 22:00
Կիրակի 03:00, 23:00
Ոսկեփորիկ
Ուրբաթ 14:00, 23:00
Շաբաթ 04:00
Սիրաքի գիրքը
Չորեքշաբթի 14:00, 23:00
Հինգշաբթի 03:00
Շաբաթ 02:00
Կիրակի 13:00
Սուրբ Գրքի ներածություն
Հոդվածներ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ Արտադրանք
Հեղինակ` Անի Փաշայան
Հաղորդման ժամանակացույց
Երկուշաբթի - 15:00
Երեքշաբթի - 02:00
Շաբաթ - 15:00
Գրական ընտրանի

Ինչպես են մտածել աշխարհի գրողները, և որ գործերն են նրանց այդքան հայտնի դարձրել ամբողջ աշխարհում, հատկապես 20-րդ դարի քսանականներից սկսած, երբ լուրջ տեղաշարժեր եղան համաշխարհային գրականության պատմության մեջ: 

«Գրական ընտրանի» հաղորդաշարը ներկայացնում է ոչ միայն արտերկրի գրողների գրական հունձքն ու անցած ուղին, այլև բացահայտում նրանց ստեղծագործությունների հոգին` ցույց տալով դրանց արժանիքները:

Բաժանորդագրվել
1/1
18 Հունիս Զրույց Բենիկ Ստեփանյանի հետ

Երիտասարդ բանաստեղծը խոսում է գրի, կրթության, գրականության դասագրքերի և այլ իրողությունների շուրջ…

 

1/1
1/1
11 Հունիս 20-րդ դարասկզբի շվեդական գրականություն

    20-րդ դարի քսանականներին շվեդական գրականության մեջ ակնառու է արվեստի և իրականության մերձեցումը: Վիթխարի նշանակություն ունեցավ Անրի Բարբյուսի ղեկավարած «Կլարտե» գրական ամսագրի ազդեցությունը, և գրականության մեջ ի հայտ եկան մոդեռնիստական տրամադրություններ…

 

1/1
1/1
28 Մայիս ԶՐՈՒՅՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՀԵՏ

   Կինո և գրականություն. որքան մոտ են, այնքան էլ՝ հեռու: Տարածության և ժամանակի, լույսի և գույնի մասին պատմում են ամենայն մանրամասնությամբ, բայց և հաճախ են փոխում իրենց լեզուները՝ ստեղծելով առեղծվածային և նոր աշխարհ…

 

1/1
1/1
21 Մայիս 20-րդ դարի առաջին կեսի Կուբայի գրականությունը


Հաղորդումն անդրադարձ է 20-րդ դարի առաջին կեսի Կուբայի գրականությանը: Արձակագիրների մեջ առանձնացան Կառլոս Լյովեյրան, Ալֆոնսո Էռնանդես Կատան, Ալեխո Կարպենտիերը: Բանաստեղծական ժողովածուները և շարքերն աչքի էին ընկնում ազատության ձգտմամբ, ժողովրդական ստեղծագործության ազդեցությամբ: 20-ականների վերջին հանդես եկավ Նիկոլաս Գիլյենը: Նրա «Սոնի մոտիվներով» բանաստեղծական շարքը հագեցած է ժողովրդական երգի և պարի ռիթմերով:

1/1
1/1
14 Մայիս Անրի Բարբյուս

  Ֆրանսիացի գրող, լրագրող և հեղափոխական Անրի Բարբյուսին գրական հռչակ բերեց «Կրակը» վեպը, որը նվիրված է զանգվածային գիտակցության հեղափոխականացմանը…

 

1/1
1/1
30 Ապրիլ Անտոնիո Մաչադո

Անտոնիո Մաչադոյին ընդունված է անվանել «98-ի սերնդի» ներկայացուցիչ, որի բանաստեղծական առաջին՝ «Անձկություն» ժողովածուի ծնունդը համընկավ իսպանացի նշանավոր բանաստեղծ Խուան Ռամոն Հիմենեսի «Տխուր մեղեդիներ» ժողովածուի լույս տեսնելու հետ: Մաչադոյի բանաստեղծական աշխարհը խիստ ինքնատիպ է: Անձնական խոր ապրումներին, կասկածանքներին հավասար հնչում են բազմաթիվ հարցեր, որոնք արտահայտում են նրա տագնապները ներկայի և ապագայի համար: Անմասն չեն նաև հայրենի բնաշխարհն ու մեղեդային արտահայտչաձևերը:

1/1
1/1
23 Ապրիլ Գերտրուդ Սթայն

Ամերիկացի գրող՝ արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ Գերտրուդ Սթայնը կարողացավ նոր ընթացքի մեջ դնել գրական տեքստը, նոր պատկերով ներկայացնել իրականությունը, ստեղծել դիմանկարի հետաքրքիր վրձնումներ՝ այսպիսով ևս մեկ էջ բացելով հսկայածավալ համաշխարհային գրականության մեջ:

1/1
1/1
16 Ապրիլ Զրույց Ազատ Եղիազարյանի հետ

     Բավականին խայտաբղետ պատկեր ունի ժամանակակից հայ գրականությունը: Գրվում են ամենատարբեր որակների գրական երկեր, և ընթերցողն էլ պիտի տաղանդավոր լինի, որ ընտրություն անի: Ինչով է առանձնանում արդի գրականությունը, ինչպես կարելի է հասնել ընթերցողի սրտին…

 

1/1
1/1
26 Մարտ Լեհական գրականություն

20-րդ դարի 20-ականներին լեհական գրականությունը զգալի փոփոխություններ կրեց: Նորարար սկսեցին համարվել ֆուտուրիստները, որոնք հանդես էին գալիս քերականական, ուղղագրական կանոնների դեմ: Գործում էր ‹‹Սկամանդր›› գրական խմբակը: Լավագույն բանաստեղծներ էին համարվում Վլադիսլավ Բրոնևսկին, Յուլիան Տուվիմը, իսկ արձակագիրներ՝ Լեոն Կրուչկովսկին, Մարիա Դոմբրովսկան, Վիտոլդ Գոմբրովիչը…

1/1
1/1
19 Մարտ Էրիխ Մարիա Ռեմարկ

 Հաղորդումը նվիրված է գերմանացի նշանավոր վիպագիր Էրիխ Մարիա Ռեմարկին: Արտասովոր ճակատագիր բաժին հասավ այս գրողին: 17 տարեկան պատանին, որը նոր էր ավարտել գիմնազիան, ռազմաճակատ մեկնեց և վիրավորվեց հինգ անգամ: Պատերազմից հետո նա ուսուցչություն էր անում գավառում, հետո տեղափոխվեց Բեռլին: Ռեմարկը վերցրեց մոր անվան երկրորդ բաղադրիչը՝ Մարիա, երբ կորցրեց նրան: Կարիքները հոգալու համար պատրաստ էր ցանկացած աշխատանքի: Ուսուցիչ, մրցարշավորդ, առևտրի բնագավառի ծառայող, խմբագիր, լրագրող. մասնագիտություններ, որոնք իրենց արտացոլումը գտան նրա հերոսների կերպարներում:

 

1/1
1/1
12 Մարտ Զրույց Կարինե Ռաֆայելյանի հետ

Այսօր տպագրվում են բազմաթիվ գրքեր, որոնք վաճառվում են, նվիրվում: Սակայն նրանցից շատ քչերն են արժանանում ընթերցված լինելու երջանկությանը: Ո՞րն է գաղտնիքը… Այս և նման այլ հարցերի պատասխանում է գրող, մշակութային լրագրող և գրականագետ Կարինե Ռաֆայելյանը:

1/1
1/1
26 Փետրվար Խուլիո Կորտասար

   Արգենտինացի արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ և բանաստեղծ Խուլիո Կորտասարը սիրված է իր հայրենիքում, բայց նրան այսօր թարգմանում և ընթերցում են ամբողջ աշխարհում: Պատճառը նրա գրականության մեջ թևածող ազատության տենչն է, որին նվիրել է բազմաթիվ ստեղծագործություններ: Կիրառելով ֆանտաստիկայի տարրը՝ նա ավելի հետաքրքիր է դարձրել վիպական իրականությունը…

1/1
1/1
19 Փետրվար Ռայներ Մարիա Ռիլկե

Ավստրիացի գրող Ռայներ Մարիա Ռիլկեն մեծ ազդեցություն է թողել համաշխարհային գրականության վրա: Նրա բանաստեղծական շարքերը, նամականին, հոդվածները ուսումնասիրության հարուստ նյութ են գրականագետների և արվեստի պատմաբանների համար: Աշխարհի ամենամեծ քնարերգուի գրքերը շարունակում են վերահրատարակվել ոչ միայն գրողի հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս:  

 

1/1
1/1
05 Փետրվար Զրույց Լևոն Դռնոյանի հետ

Բժիշկ-սրտաբան, բժշկագիտության թեկնածու, բանաստեղծ և մանկավարժ Լևոն Դռնոյանը հատուկ վերաբերմունք ունի ուսուցման և դասավանդման խնդիրների նկատմամբ: Որպես կարևոր նախապայման է նա դիտում առաջին հերթին ինչպես սովորեցնելը…

1/1
1/1
29 Հունվար Ռաֆայել Ալբերտի

Հաղորդումը նվիրված է իսպանացի նշանավոր բանաստեղծ և դրամատուրգ Ռաֆայել Ալբերտիին, որն այսպես է հիշում իր գրական մուտքը. «Մենք պոեզիա մտանք ծանր և անհանգիստ ժամանակներում:  Եվ պիտի նոր աշխարհ հայտնաբերեինք, որպեսզի այնտեղ գտնեինք այն իրականությունը, որը մեզ ոչինչ չէր հուշելու…»:

 

1/1
1/1
22 Հունվար Դանիական գրականությունը 20-րդ դարի առաջին կեսին

    Դանիական գրականությունը 20-րդ դարի առաջին կեսին ներկայանում է բազմաշերտ, բազմատարր և հետաքրքիր: Հանդես են գալիս մեծ թվով տաղանդավոր գրողներ, ովքեր իրենց ստեղծագործություններով պատկերում են ազատասեր ժողովուրդների ճակատագիրը…

 

1/1
1/1
15 Հունվար Ինչ է գրականությունը այսօրվա երիտասարդի համար

  Ինչ է գրականությունը այսօրվա երիտասարդի համար, ինչ է նա կարդում այսօր…
Զրույց Հայ-ռուսական համալսարանի մագիստրանտ, Անդրեյ Վոզնեսենկու անվան կրթաթոշակի արժանացած Հասմիկ Երիցյանի հետ: 

1/1
1/1
25 Դեկտեմբեր Մարսել Պրուստ

Ֆրանսիացի վիպագիր և էսսեիստ, մոդեռնիզմի ներկայացուցիչ Մարսել Պրուստի «Կորուսյալ ժամանակի որոնումներ»-ը համարվում է 20-րդ դարի ամենակարևոր վեպերից մեկը: Գրողն ապրել է այնպիսի դարաշրջանում, երբ Եվրոպան ցնցվում էր սոցիալական ալեբախումներից: Եվ այդ նույն ժամանակ գրված այս վեպում գրողին հետաքրքրում են ոչ թե պատմական կամ քաղաքական իրադարձություններ, այլ գիտակցական հոսքով ժամանակը, հիշողությունը հետ բերելու երևակայական աշխարհը: 

1/1
1/1
18 Դեկտեմբեր Մեքսիկական բանաստեղծություն

Լատինական Ամերիկայի կյանքը 20-րդ դարի սկզբին բնորոշվում է լատինամերիկյան ժողովուրդների դեմ ԱՄՆ-ի վարած տնտեսական, քաղաքական և հոգևոր զավթողական քաղաքականությամբ, որը չէր կարող չանդրադառնալ գեղարվեստական գրականության վրա, հատկապես այս շրջանում գրված հակաիմպերիալիստական վեպերում: Լատինամերիկյան երկրներում ստեղծված այսպիսի երկերը զրկված չեն ազգային յուրահատկություններից, թեմատիկ և լեզվական դրսևորումներից: Նախ արժանահիշատակ է մեքսիկական ժողովրդական բանաստեղծությունը. առաջին հերթին՝ կոպլաները՝ քառատողերը, և կանսիոնները՝ երգերը, որոնք իրենց առաջատար, հիմնականում հեղափոխական թեմաներով մեծ ազդեցություն թողեցին մեքսիկական բանաստեղծության հետագա զարգացումներում…

 

1/1
1/1
11 Դեկտեմբեր Ջոն Գոլսուորդի

   Անգլիացի վիպագիր, դրամատուրգ և էսսեիստ Ջոն Գոլսուորդիի անունն առաջին հերթին կապվում է «Ֆորսայթների պատմությունը» վիպաշարի հետ, որը հայտնի դարձրեց նրան որպես իրատեսական արձակի մեծ վարպետ: Գոլսուորդիի արձակին բնորոշ են նուրբ դիտողականությունը, սուր քննադատությունը և քնարականությունը: Նրա մի շարք հոդվածներ՝ «Գրականությունը և կյանքը», «Բնավորության կերտումը գրականության մեջ» և այլն, իրատեսական գրականության ծրագրեր են: Իր գրական ուսուցիչներ նա համարում էր Տոլստոյին և Տուրգենևին, իսկ գրական կողմնորոշումը հասարակական և սոցիալ-հոգեբանական խնդիրներին անդրադառնալն էր:

 

1/1
1/1
04 Դեկտեմբեր Առնոլդ Բենեթ

Հաղորդումը նվիրված է անգլիացի գրող՝ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Առնոլդ Բենեթին։ Նրա «Վիպակ ծեր կանանց մասին» վեպում առանձնահատուկ ընդգծվածությամբ երևաց նրա իրատեսական արձակը: Հաջողվեց վարպետորեն պատկերել մարդկային դրաման, չիրականացված երազանքները, հաղորդել ամենօրյա իրականությունը: Այս վեպը, որը կյանքի և ժամանակի անդառնալի շարժման մասին է, հակասական կարծիքների առիթ տվեց գրողների և գրաքննադատների շրջանում…

 

1/1
1/1
27 Նոյեմբեր Ռոմեն Ռոլան

Հաղորդումը նվիրված է ֆրանսիացի գրող և երաժշտագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր, նաև հասարակական գործիչ Ռոմեն Ռոլանին: 1914 թ.-ին գրականության ասպարեզում ոչ մեկին չհանձնվեց Նոբելյան մրցանակ, միայն 1915-ին այդ մրցանակին արժանացավ Ռոմեն Ռոլանը: Նա առանձնահատուկ վերաբերմունք ուներ հայկական մշակույթի և երաժշտության հանդեպ: Իր նշանավոր «Ժան Քրիստոֆ» վեպի թարգմանության առիթով գրված նամակ-առաջաբանում նա Հայաստանը, երաժշտության առումով, համեմատում է Իտալիայի հետ: Սորբոնում ինքն է կազմակերպում Կոմիտասի բանախոսությունը և համերգը՝ նկատելով, որ նրա երաժշտությունը խորն է, ողբերգական և առնական, նույնիսկ իր երազկոտության մեջ:

 

1/1
1/1
20 Նոյեմբեր Գաբրիել Գարսիա Մարկես

  Հաղորդումը նվիրված է կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր,  մոգական ռեալիզմի վարպետ Գաբրիել Գարսիա Մարկեսին: Հեշտ չի եղել նրա անցած գրական ճանապարհը: Աշխատանք, անքուն գիշերներ, օրական երեք տուփ ծխախոտ, ծանր հիվանդություններ, որոնք կարողացել է հաղթահարել: Նաև դիմացել է երկար ժամանակ ընթերցողների և գրաքննադատների անուշադրությանը: Առաջին գործերը, որոնք նա գրել էր մեծ եռանդով և ամենայն ուշադրությամբ, լինելով հետաքրքրիր և նորարարական, ճանաչել տվեցին գրողին շատ ավելի ուշ, երբ նա արդեն ավարտել էր իր ամենամեծ վեպը՝ «Հարյուր տարվա մենություն»-ը:

 

1/1
1/1
13 Նոյեմբեր Լուի Արագոն

 Լուի Արագոնի՝ ֆրանսիացի բանաստեղծի, արձակագրի, հրապարակախոսի և քաղաքական գործչի անունը քաջ հայտնի է հայ իրականությանը, որովհետև գրողի վերաբերմունքը հայ բազմադարյան գրականության հանդեպ ակնհայտ է: Նա 1955 թվականին գրեց մի ծավալուն հոդված՝ «Հայաստանի հազարամյա երթը» վերտառությամբ, որտեղ հատկապես բարձր գնահատեց Ավ. Իսահակյանին և Ե. Չարենցին՝ համեմատելով նրանց 20-րդ դարի խոշորագույն բանաստեղծներ Էլյուարի և Ապոլիների, Ռիլկեի և Լորկայի, Եսենինի և Մայակովսկու հետ: Իսահակյանի մահվան կապակցությամբ 1957 թվականին գրեց «Ավետիք Իսահակյանի հիշատակին» հոդվածը: «Ո՞վ է հիշում հայոց եղեռնը» հոդվածում Լուի Արագոնը  1915 թվականի դեպքերը համարեց «մի ապրող ազգի հանդեպ կատարված ցեղասպանության առաջին ոճիրը»…

 

1/1
Էջ 1 2 3
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49