Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Ջազ, 10:00 - Երաժշտական թատրոնի գոհարներ, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 22:00 - Արվեստի երանգներ, 24:00 - Ջազ, 08:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 09:00 - Ջազ, 10:00 - Հոգեվոր զրույցներ, 12:00 - Համաշխարհային դասական երաժշտություն, 13:00 - Գրական ընտրանի, 14:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 16:00 - Սուրբ Գրքի ներածություն, 18:00 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 20:02 - «Գանձասար» ռադիոհանդես (հայերեն), 24:00 - Ջազ,
Հաղորդումներ
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 14:02, 18:00
Երեքշաբթի 14:02, 18:00
Չորեքշաբթի 14:02, 18:00
Հինգշաբթի 14:02, 18:00
Ուրբաթ 14:02, 18:00
Շաբաթ 14:02, 18:00
Կիրակի 14:02, 18:00
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Աղոթքներ
Ամանոր
Երկուշաբթի 11:15, 23:00
Ուրբաթ 22:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 10:00, 23:00
Շաբաթ 13:00
Գրական ընտրանի
Երաժշտական ընտրանի
Ուրբաթ 10:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Զավեշտապատումներ մեծերի կյանքից
Երեքշաբթի 10:00
Շաբաթ 12:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Հինգշաբթի 10:00, 22:00
Հայկական վանքեր և սրբատեղիներ
Հարցեր քահանային
Չորեքշաբթի 12:02, 22:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երկուշաբթի 09:00, 24:00
Երեքշաբթի 09:00, 24:00
Չորեքշաբթի 09:00, 24:00
Հինգշաբթի 09:00, 24:00
Ուրբաթ 09:00, 24:00
Շաբաթ 09:00, 24:00
Կիրակի 09:00, 24:00
Ջազ
Շաբաթ 16:00
Կիրակի 13:00
Սուրբ Գրքի ներածություն
Սուրբ Պատարագ
Մեդիա Հոդվածներ Հարցախաղ Արտադրանք «Վէմ» ակումբ
Հեղինակ` Գրիգոր Դանիելյան (Դանիել Երաժիշտ): Կարդում են՝ Աիդա Ներսիսյանը, Սարգիս Նաջարյանը:
Հաղորդման ժամանակացույց
Երեքշաբթի - 10:00
Շաբաթ - 12:00
Համաշխարհային դասական երաժշտություն

Դասական երաժշտության պատմություն: Մեծ կոմպոզիտորների կյանքը և ստեղծագործությունները: Կատարողական արվեստ: Դասական երաժշտության մեծանուն կատարողների կյանքը և վաստակը: Դասական երաժշտությունը արդի աշխարհում: Ժամանակակից կոմպոզիտորներ և կատարողներ: Այս ամենի մասին` «Համաշխարհային դասական երաժշտություն» հաղորդաշարի հաղորդումներում:

Բաժանորդագրվել
1/1
20 Հոկտեմբեր Կոմիտասը և հայոց ազգային ինքնությունը (մաս Բ)

Հաղորդման 2-րդ մասը նվիրված է Կոմիտասի առաքելությանը, ով հայության գոյության բախտորոշ ժամանակաշրջանում իր կյանքի նպատակը դարձրեց հայ ժողովրդական երգի փրկությունը, բազմաձայնումը, այդ հիմքի վրա հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրումը:

 

1/1
1/1
13 Հոկտեմբեր Կոմիտասը և հայոց ազգային ինքնությունը (մաս Ա)

«Հայ ժողովրդի փրկությունը նրա հոգեկան զարգացման մեջ է» (Կոստան Զարյան): Հաղորդումը լուսաբանում է երաժշտության ազդեցությունը մարդկային հոգու և հասարակության վրա: Ներկայացվում է Կոմիտասի գործունեությունը Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներում, որտեղ նա գիտականորեն և գործնականորեն հաստատեց, որ հայն ունի իր ինքնուրույն երաժշտությունը:

 

1/1
1/1
06 Հոկտեմբեր Հայդնի «Հրաժեշտի սիմֆոնիան» և մեկնաբանման շառավիղները

Հաղորդումը ներկայացնում է սիմֆոնիայի մեկնության տարբեր վարկածներ: Երաժիշտների նոտակալների մոմերի աստիճանական մարումը և նվագողների հերթով հեռանալը բեմից, երաժշտության հնչուժի նվազմանը զուգահեռ, խորհրդանշում են հրաժեշտի գաղափարը:

 

1/1
1/1
29 Սեպտեմբեր «Կոմիտաս» քառյակ - 90․ «Կոնստանտ մեծություն»

Հաղորդումը նվիրված է Կոմիտասի անվան ազգային քառյակի հոբելյանական համերգին, որը կազմակերպել էր Հայ հոգևոր երաժշտության կենտրոնը: Հաղորդման ընթացքում հնչում են հատվածներ այդ համերգից, որտեղ մեծ ներշնչանքով կատարվեցին Հենդելի, Է. Միրզոյանի, Հայդնի և այլոց երկերը։ Լուսաբանվում է նաև պանծալի քառյակի անցած երկարատև ու փառահեղ ուղին։

 

1/1
1/1
22 Սեպտեմբեր Կոմիտասի «Գիշերերգ»-ը շշնջում է «Խաղաղութիւն ամենեցուն»

Հաղորդման առանցքում Կոմիտասի «Գիշերերգն» է՝ Գյոթեի խոսքերով: Հաղորդման հեղինակը վերլուծում է երգը, ներկայացնում այն Կոմիտասի գործերի համատեքստում, զուգահեռներ անցկացնում Ֆերենց Լիստի ու Ֆրանց Շուբերտի համանուն երգերի հետ: Անդրադառնում է նաև Արևելքի և Արևմուտքի մշակութային ներդաշնակման և այլ խնդիրներին։

 

1/1
1/1
15 Սեպտեմբեր Բարոկ երաժշտության հովերով

Հաղորդումն անդրադառնում է 20-րդ դարում բարոկ ժամանակաշրջանի երաժշտության ու թանգարանային, բնիկ նվագարանների գործածման, կատարողական ոճի, սկզբունքների «վերածննդին», «ավթենտիկ կատարողականության» ուսուցմանը և տարածմանը։

 

1/1
1/1
08 Սեպտեմբեր Խորեն Պալյան

Հաղորդումը նվիրված է հոգևոր երգարվեստի հայտնի գիտակ և կատարող Խորեն Պալյանի հիշատակին: Հաղորդման հեղինակն անդրադառնում է անվանի երգչի առաքելությանը՝ հոգևոր, ինչպես նաև ազգային-հայրենասիրական երգի քարոզչությանը՝ սկսած անհավատության տարիներից մինչև նրա երկրային կյանքի ավարտը: Պալյանի համատեղ համերգները Լուսինե Զաքարյանի և երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի հետ մեծապես նպաստել են սերունդների քրիստոնեական դաստիարակությանը, մեծացրել Հայաստանի համբավը միջազգային ասպարեզում:

 

1/1
1/1
01 Սեպտեմբեր Սրտից սիրտ

Հաղորդումը նվիրված է երաժշտության ուսուցման բնագավառում հայրեր-որդիներ փոխհարաբերություններին, մատաղ սերնդին երաժշտության «արքայություն» ուղղորդելու արվեստին։ Անդրադարձ է կատարվում տարբեր ժամանակների մեծ մանկավարժներին և նրանց սաներին՝ սկսած Բախից և նրա զավակներից, մինչև Լ․ Աուեր, Հ. Նալբանդյան, Ն. Զվերև, Ի. Գալամյան, Պ. Ստոլյարսկի և այլք։ Հիշատակվում են նաև Բախի, Մոցարտի, Շումանի, Բրամսի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի և այլոց ստեղծած մանկական ստեղծագործությունները։

 

1/1
1/1
25 Օգոստոս Նրան ծափահարել է Ավետիք Իսահակյանը

Հաղորդումը նվիրված է չեխ վիրտուոզ ջութակահար և կոմպոզիտոր Յան Կուբելիկին (1880-1940)։ Ժամանակակիցները նրան անվանում էին «Նոր Պագանինի», «Ջութակի Լիստ»։ Մեծ հայրենասեր էր, բարձր էր պահում արվեստագետի արժանապատվությունը․ նա հրաժարվել էր Ավստրո-Հունգարիայի կայսեր առաջարկած ազնվական տիտղոսից և շքանշանից, բայց սիրով ընդունել Պագանինիի դիմանկարը և նրա մազերից մի փունջ, որոնք նվիրել էր նրա որդին։

 

1/1
1/1
18 Օգոստոս Ալֆրեդ Շնիտկե, Կոնցերտ՝ Նարեկացու խոսքերով

Հաղորդումը նվիրված է Շնիտկեի խմբերգային կոնցերտին՝ Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագրքի հիման վրա գրված։ Կոմպոզիտորի խոստովանությամբ՝ «Կոնցերտը ստեղծելու ընթացքում Նարեկացու ոգին թևածում էր իմ սենյակում... Նարեկացին էր շարժում իմ գրիչը»:

 

1/1
1/1
11 Օգոստոս Գեորգ Ֆիլիպ Տելեման

Հաղորդումը նվիրված է 17-18-րդ դդ. գերմանացի կոմպոզիտոր, կապելմայստեր Գեորգ Տելեմանի կյանքին և ստեղծագործությանը։ Տելեմանին համարում էին երաժշտության «լուսավորիչ»․ նա առաջին աշխարհիկ համերգների կազմակերպիչն էր, առաջին «երաժշտական ընկերությունների» հիմնադիրը։ Նրա բազմաբեղուն արվեստն ընդգրկում է ժամանակի բոլոր ժանրերը։

 

1/1
1/1
04 Օգոստոս Երաժշտությունը և կրոնը (Իգոր Ստրավինսկի) (մաս Բ)

Հաղորդման 2-րդ մասում հեղինակը թարգմանաբար ներկայացնում է Իգոր Ստրավինսկու «Դիալոգներ» գրքի «Երաժշտությունը և կրոնը» գլուխը, որտեղ կոմպոզիտորը, ի պատասխան Ռոբերտ Քրաֆթի, շարադրում է հոգևոր երաժշտության իր փիլիսոփայությունը:

 

1/1
1/1
28 Հուլիս Երաժշտությունը և կրոնը (Իգոր Ստրավինսկի) (մաս Ա)

Հաղորդման 1-ին մասում լուսաբանվում է կրոնի, հավատի բախտորոշ դերը երաժշտության մեջ՝ Դավթի սաղմոսներից սկսած մինչև Ստրավինսկի և Շնիտկե: Ներկայացվում են նաև Բախի, Բրամսի, Կոմիտասի հոգևոր երաժշտության գլուխգործոցները:

 

1/1
1/1
21 Հուլիս Հելմուտ Վալխա

Հաղորդումը ներկայացնում է գերմանական երգեհոնային արվեստի նվիրյալ Հելմուտ Վալխային, որի կյանքը ստեղծագործական սխրանք էր։ 19 տարեկանում կորցնելով տեսողությունը՝ նա կարողացավ շարունակել իր վերելքը դեպի Օլիմպոս և դարձավ 20-րդ դարի ամենաերևելի երգեհոնահարներից մեկը։

 

1/1
1/1
14 Հուլիս Հայնրիխ Շյուտց, «Սրբազան սիմֆոնիա»

Հաղորդումը նվիրված է գերմանական օպերայի, բալետի, օրատորիայի հիմնադիր Հայնրիխ Շյուտցին (16-17-րդ դդ.): Վերլուծվում է կոմպոզիտորի «Սրբազան սիմֆոնիաներից» մեկը, որի հիմքում Հիսուսի կոչն է. «Եկե՜ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. ԺԱ 28):

 

1/1
1/1
07 Հուլիս Տաղերգություն

Հաղորդումը նվիրված է հայ միջնադարյան երաժշտաբանաստեղծական արվեստին: Վերլուծվում են Գրիգոր Նարեկացու «Աչքն ծով ի ծով» և Հարություն Ալամդարյանի «Պարերգություն» տաղերը, դրանց մեղեդու և խոսքերի իմաստաբանությունը և ներդաշնակությունը: Տաղերը հնչում են Կոմիտասի անվան քառյակի ալտահար Ալեքսանդր Կոսեմյանի կատարմամբ:

 

1/1
1/1
30 Հունիս Մոնոդիա, պոլիֆոնիա և հոգևոր երաժշտություն (մաս Բ)

Հաղորդման երկրորդ մասում հեղինակը համեմատում է միաձայնության և բազմաձայնության հնարավորությունները, տարբեր աղբյուրների և իր դիտարկումների հիման վրա հաստատում այն փաստը, որ բազմաձայն երաժշտությունն ի զորու է առավել համակողմանի արտահայտելու մարդու ներաշխարհը, նրա փոխհարաբերությունները հասարակության, բնության և Արարչի հետ:

 

1/1
1/1
23 Հունիս Մոնոդիա, պոլիֆոնիա և հոգևոր երաժշտություն (մաս Ա)

Հաղորդման առաջին մասը ներկայացնում է այն պատմական ուղին, որը միաձայն երաժշտությունն անցել է սկզբնավորումից մինչև բազմաձայնություն՝ պոլիֆոնիա և հոմոֆոնիա: Ընդգծվում է նաև Եկեղեցու վճռորոշ դերն այդ գործընթացում:

 

1/1
1/1
16 Հունիս Ջութակահար Մայքլ Ռաբին (1936-1972)

«Բացառիկ, անսպառ տաղանդ», — այսպես է բնութագրել Մայքլ Ռաբինին նրա ուսուցիչ Իվան Ղալամյանը: Հաղորդման հեղինակը պատմում է հրաշամանուկ Մայքլի կյանքի և գործունեության մասին, ներկայացնում ջութակահարի նվաճումները, նրա արվեստի յուրօրինակությունը, որի փայլուն դրսևորումներից է Չայկովսկու կոնցերտը, որ հնչում է հաղորդման ընթացքում։

 

1/1
1/1
09 Հունիս Նիկոլայ Մադոյանի «Բախիանան»

Հաղորդումը ներկայացնում է Բախի 2-րդ պարտիտան՝ ջութակահար Նիկոլայ Մադոյանի «մարաթոնյան» մենահամերգից, որտեղ նա կատարել էր Բախի մենանվագ սոնատների և պարտիտաների շարքն ամբողջությամբ: Այս ելույթը Մադոյանի մենանվագային համերգաշարի հերթական օղակներից մեկն էր: Մինչ այդ նա կատարել էր հայ կոմպոզիտորների բոլոր հայտնի պիեսները, Բեթհովենի բոլոր 10 սոնատները և այլն:

 

1/1
1/1
02 Հունիս Մոցարտի «Մանուշակ» և Շուբերտի «Գրետխենը ճախարակի մոտ» երգերը

Հաղորդման 1-ին մասը նվիրված է դասական ռոմանսի առաջնեկ՝ Մոցարտի «Մանուշակ» երգին, 2-րդ մասը՝ Շուբերտի «Գրետխենը ճախարակի մոտ» երգին: Երկու երգերն էլ գրված են Գյոթեի խոսքերով: Եթե «Մանուշակը» մի դրամատիկ տեսարան է, ապա «Գրետխենը»՝ ողբերգական: Երկու երգերն էլ նորարարական են, որտեղ գերիշխում են զուտ երաժշտության օրենքներն ու միջանցիկ զարգացումը, ինչը վառ կերպով արտահայտվում է նվագակցության մեջ: Երկուսն էլ կանխորոշեցին այս ժանրի հետագա զարգացումը:

 

1/1
1/1
26 Մայիս Յոհաննես Բրամս

Հաղորդումը նվիրված է 19-րդ դարի գերմանացի կոմպոզիտոր Յոհաննես Բրամսի կյանքի և ստեղծագործական ուղուն: Կոմպոզիտորն իր արվեստում ամփոփել է այն նվաճումները, որոնք արևմտաեվրոպական երաժշտությունը ձեռք է բերել իր զարգացման 500 տարվա ընթացքում:

 

1/1
1/1
19 Մայիս Մեծ պահքի շրջանի հոգևոր երգասացություններ

Հաղորդումը նվիրված է Մեծ պահքի շրջանի երգերին, որոնք կատարում է «Ակն» երգչախումբը՝ Արամ Քերովբյանի ղեկավարությամբ: Մեներգիչ՝ Հայր Վրթանես Ուլուհոճյան:

 

1/1
1/1
12 Մայիս Ստեփան Լուսիկյան, «Գողգոթա» (մաս Բ)

Հաղորդման 2-րդ մասում շարունակվում է կոնցերտի ձևի և բովանդակության վերլուծությունը, բացահայտվում են ազդեցությունները, խորհրդանիշները, վերծանվում է դրանց իմաստը: Հաղորդումն ավարտվում է կոնցերտի հեղինակային կատարման ձայնագրությամբ: Նվագակցում է Հալլեի օպերային թատրոնի (Opernhaus) նվագախումբը՝ Ռոլանդ Քլյուտիգի ղեկավարությամբ։

 

1/1
Էջ 1 2 3 4 5 6 7 8
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49