Հայ
LIVE
Ե
Ե
Չ
Հ
Ու
Շ
Կ
23:00 - Համաշխարհային դասական երաժշտություն (կրկնություն), 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 23:00 - Սուրբ Գրքի ներածություն, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 23:00 - Արվեստի երանգներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 23:00 - Սիրաքի գիրքը, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն), 23:00 - Մեծ գաղափարներ, 24:02 - «Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն),
ծրագրեր
Երկուշաբթի 08:02, 20:02
Երեքշաբթի 08:02, 20:02
Չորեքշաբթի 08:02, 20:02
Հինգշաբթի 08:02, 20:02
Ուրբաթ 08:02, 20:02
Շաբաթ 08:02, 20:02
Կիրակի 08:02, 20:02
«Գանձասար» ռադիոհանդես (հայերեն)
Երկուշաբթի 18:00, 24:02
Երեքշաբթի 18:00, 24:02
Չորեքշաբթի 18:00, 24:02
Հինգշաբթի 18:00, 24:02
Ուրբաթ 18:00, 24:02
Շաբաթ 18:00, 24:02
Կիրակի 18:00, 24:02
«Գանձասար» ռադիոհանդես (ռուսերեն)
Չորեքշաբթի 19:00, 21:00
Հինգշաբթի 19:00, 21:00
«Զատիկ» մանկական հաղորդաշար
Երեքշաբթի 12:00, 22:00
Չորեքշաբթի 10:00
Կիրակի 14:00
Ակունք
Աղոթքներ
Անակնկալ հանդիպում
Հինգշաբթի 12:00, 22:00
Ուրբաթ 10:00
Կիրակի 22:00
Աշխարհայացք
Երկուշաբթի 11:00
Հինգշաբթի 14:00, 23:00
Շաբաթ 13:00
Արվեստի երանգներ
Չորեքշաբթի 15:00
Բնանկարի հայ վարպետները
Երկուշաբթի 15:00
Ուրբաթ 11:00
Շաբաթ 15:00
Գրական ընտրանի
Ուրբաթ 15:00
Կիրակի 15:00
Երաժշտական թատրոնի գոհարներ
Երկուշաբթի 19:00, 21:00
Երեքշաբթի 19:00, 21:00
Իմ Եկեղեցու պատմությունը
Երեքշաբթի 14։00, 23:00
Հինգշաբթի 11։00
Շաբաթ 16:00
Համաշխարհային դասական երաժշտություն
Երկուշաբթի 14:00, 23:00
Երեքշաբթի 11:00
Շաբաթ 14:00
Հայ կոմպոզիտորներ և կատարողներ
Ուրբաթ 12:00, 22:00
Շաբաթ 17:00
Հայելի
Ուրբաթ 19:00, 21:00
Շաբաթ 19:00, 21:00
Կիրակի 19:00, 21:00
Հեքիաթի ժամ
Հիշարժան օրեր և տարեթվեր
Չորեքշաբթի 12:02, 22:00
Հինգշաբթի 10:00
Շաբաթ 10:00
Հոգևոր զրույցներ
Երկուշաբթի 12:02, 22:00
Երեքշաբթի 10:00
Կիրակի 10:00
Հոգևոր զրույցներ համատես Ավետարանների շուրջ
Երեքշաբթի 15:00
Չորեքշաբթի 11:00
Շաբաթ 11:00, 23:00
Մեծ գաղափարներ
Հինգշաբթի 15:00
Մեր կինոն
Երկուշաբթի 09:00
Երեքշաբթի 09:00
Չորեքշաբթի 09:00
Հինգշաբթի 09:00
Ուրբաթ 09:00
Շաբաթ 09:00
Կիրակի 09:00
Մտորումներ
Երկուշաբթի 10:00
Շաբաթ 12:00, 22:00
Կիրակի 23:00
Ոսկեփորիկ
Ուրբաթ 14:00, 23:00
Սիրաքի գիրքը
Չորեքշաբթի 14:00, 23:00
Կիրակի 13:00
Սուրբ Գրքի ներածություն
Հոդվածներ Հարցախաղ Մեդիա «Վէմ» ակումբ Արտադրանք
Հեղինակ` Լիլիթ Ավագյան
Հաղորդման ժամանակացույց
Ուրբաթ - 12:00, 22:00
Շաբաթ - 17:00
Կապ
lilit@vem.am
Հայելի

«Հայելի» հաղորդաշարի նպատակն է արտացոլել այն երևույթները, իրավիճակները, մարդկային և հասարակական փոխհարաբերությունների հակասությունները, որոնք առաջին հայացքից գուցե հրատապ կամ կարևոր չեն երևում, սակայն, այդուհանդերձ, ազդում են նույն այդ փոխհարաբերությունների և մեր կյանքի որակի վրա:

Բաժանորդագրվել
1/1
14 Դեկտեմբեր Հաղթեցին մերո՞նք

 Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Հայաստանում քաղաքական դաշտն ի՞նչ սրբագրումների անհրաժեշտություն է զգում: Մեր տաղավարում  քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն է:

 

1/1
1/1
07 Դեկտեմբեր Դուք մի բան հասկանո՞ւմ եք հայից

Մշակութաբան, փիլիսոփա, էսսեիստ Ռուբեն Անգալադյանը՝ համաշխարհային քաղաքակրթության մեջ հայերի մշակութային ներկայության մասին:
 

1/1
1/1
30 Նոյեմբեր Ո՛ւմ ընտրել և ո՛ր արժանիքների համար

Դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցություններն ու դաշինքներն արդեն հրապարակել են իրենց ծրագրերը, սակայն, ինչպես քարոզարշավն է վկայում, այս անգամ ևս ընտրությունը լինելու է ոչ այնքան ծրագրերի, որքան անձանց միջև: Այս կարծիքին է  քաղաքագետ Սարո Սարոյանը:

1/1
1/1
23 Նոյեմբեր «Պատվավոր» 2-րդ և 3-րդ հորիզոնականներում…

Դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրություններն են: Բոլոր մասնակից կուսակցություններն ու դաշինքները մեկ հարցում համակարծիք են՝ ընտրությունների ֆավորիտը լինելու է «Իմ քայլը» դաշինքը: Մյուս ուժերը  պայքարելու են երկրորդ և երրորդ տեղերի համար: Ի՞նչ հնարավորություններ ունեն մասնակիցները, ո՞ր ուժերն են հավակնում ընդդիմության դափնիներին: Մեր տաղավարում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանն է:

 

1/1
1/1
16 Նոյեմբեր Նապոլեոնը և Մխիթարյան միաբանությունը

 Հայ-ֆրանսիական մշակութային ու քաղաքական առնչությունները չափազանց հետաքրքիր են: Դրանց պատմությանն ու հետաքրքիր դրվագներին է անդրադարձել Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հայր Հարություն վարդապետ Պզտիկյանը:

1/1
1/1
09 Նոյեմբեր Իրավիճակը կարելի է շտկել, եթե…

 Հայաստանը կկարողանա՞  գրագետ  արտաքին քաղաքականություն վարել՝ համարժեք արձագանքելով արտաքին մարտահրավերներին: Այս և թեմային վերաբերող այլ հարցերի շուրջ զրուցել ենք արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:  

1/1
1/1
02 Նոյեմբեր Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ…

Այս տարի ևս, նոյեմբերի 6-ից 10-ը, կանցկացվի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը (14-րդ): Այդ ընթացքում Երևանում և Հայաստանի մարզերում կցուցադրվեն մանկապատանեկան ֆիլմեր: Թե ինչ ֆիլմեր են ցուցադրվելու, ովքեր են լինելու ժյուրիի անդամները և շատ այլ հետաքրքիր մանրամասներ ներկայացնում է փառատոնի մամուլի պատասխանատու Կարինե Գրիգորյանը:

1/1
1/1
26 Հոկտեմբեր Անվերջ վերադարձ

2011 թ.-ից սիրիական հակամարտության հետևանքով սիրիահայերի զանգվածային ներհոսքը Հայաստան պարզեց, որ Հայաստանը գործնականորեն պատրաստ չէ ապահովելու  կազմակերպված ներգաղթ, ինչպես նաև համակարգված զբաղվելու ներգաղթյալների ինտեգրման խնդիրներով: Այս խնդիրներին է նվիրված ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի սփյուռքի հետազոտությունների բաժնի աշխատակից Լուսինե Տանաջյանի «Սիրիահայերը Հայաստանում. ինտեգրման ուղղությունները» հետազոտությունը:

 

1/1
1/1
19 Հոկտեմբեր Կրթել ինքնակրթվելով

Հայաստանի կրթական համակարգը բազմաթիվ խնդիրներ ունի: Ինչպե՞ս հաղթահարել դրանք: «Վիքիմեդիա - Հայաստան» գիտակրթական ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանն իր փորձից գիտի, որ կրթության որակն ու փիլիսոփայությունը հնարավոր է փոխել և դա կարող է անել նաև Վիքիպեդիան: Հայկական Վիքիպեդիան հարստացնելով նոր հոդվածներով՝ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները հնարավորություն ունեն ամեն օր աշխատելու իրենց գիտելիքների վրա՝ ինքնակրթվելով կրթել:

1/1
1/1
12 Հոկտեմբեր Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր

Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Մատենադարում բացվել է «Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր» խորագրով ցուցահանդեսը: Ըստ որոշ աղբյուրների՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև կապերի մասին ամենավաղ տվյալները վերաբերում են 4-րդ դարին: Երկու երկրների մշակութային ու քաղաքական կապերի մասին պատմում է ցուցահանդեսի հեղինակ,  մաթեմատիկոս, հայագետ, պատմաբան Կլոդ Մութաֆյանը:

1/1
1/1
05 Հոկտեմբեր Հրաժարական տալ պետք չէ

 Հոկտեմբերի 2-ին  ԱԺ երեք խմբակցությունները՝ ՀՀԿ, «Ծառուկյան դաշինք», ՀՅԴ, ընդունեցին ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Դրան հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարվա դեկտեմբերին, և ինքն առաջիկա օրերին հրաժարական կներկայացնի: «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը ներկայացնում է այն վտանգները, որոնք կարող են հաջորդել այդ հրաժարականին:

 

1/1
1/1
28 Սեպտեմբեր ԱԺ-ն պետք է շուտափույթ լուծարվի

 Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ պետական համակարգում տեղի ունեցավ իշխանափոխություն, սակայն մարդկանց ուղեղում տեղի ունեցածը հեղափոխություն էր: Եվ այդ հեղափոխությունը պետք է ամրագրվի նաև ԱԺ-ի արագ լուծարմամբ:   

 

1/1
1/1
21 Սեպտեմբեր Տոն, որ միշտ մեզ հետ է

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության օրն է: Անկախությունը Հայաստանը ձեռք բերեց  ինքնաբերաբա՞ր, ԽՍՀՄ փլուզումից հետո,  թե՞, այդուհանդերձ, դա դժվարությամբ ու մեծ զոհերով ձեռք բերված կարգավիճակ է: Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանի հետ:

 

1/1
1/1
14 Սեպտեմբեր Վատ խաղաղությո՞ւն, թե՞ լավ պատերազմ

 Վարչապետ Ն. Փաշինյանը հայտարարել էր Արցախի՝ բանակցային գործընթացի կողմ վերադառնալու անհրաժեշտության մասին: Այսօր բանակցություններ որպես այդպիսիք չկան:  Ստատուս քվոն պահպանելու ռեսուրսը սպառվա՞ծ է, թե՞ ոչ: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Հայ-ռուսական սլավոնական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ։

 

1/1
1/1
07 Սեպտեմբեր Որ վաղն ամեն ինչ չսկսվի նորից

Սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններն են: Համապետական նշանակության նախորդ բոլոր ընտրությունները Հայաստանում կեղծվել են: Ինչպե՞ս կընթանան այս ընտրությունները, ընտրողները դարձյա՞լ կառաջնորդվեն ոչ թե թեկնածուների ծրագրերով, այլ քաղաքական համակրանքով կամ սոցիալական նպատակահարմարությամբ (ընտրակաշառքով)։ Մեր հյուրը քաղաքագետ Սարո Սարոյանն է:

 

1/1
1/1
27 Հուլիս Մեկ ազգ, բայց ո՛չ մեկ մշակույթ

 Որքանով են հայկական ավանդույթները, կենցաղային մշակույթը առանձնահատուկ և որքանով են մյուս ազգերի ավանդույթներին ներդաշնակ: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Սմիթսոնյան ինստիտուտի համատեղ ջանքերով ԱՄՆ-ում հունիսի 27-ից հուլիսի 8-ը ներկայացվեց  հայկական կենցաղային մշակույթը: Մշակութային մարդաբաններ Ռուզաննա Ծատուրյանի և Աղասի Թադևոսյանի տպավորությունները չափազանց հետաքրքիր են:

 

1/1
1/1
20 Հուլիս Կարևոր հետևություններ

Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը երկու անգամ եղել էր ՌԴ-ում և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հուլիսի 11-12-ը նա մեկնեց Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Փաշինյանն ինքն այցը գնահատեց իբրև ճանաչողական: Ինչպե՞ս են գնահատել այն քաղաքական վերլուծաբանները: Մեր հյուրը Ռուբեն Մեհրաբյանն է:

 

1/1
1/1
13 Հուլիս Բնապահպանական քաղաքականությունը պետք է փոխվի

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով՝ նոր իշխանությունները պետք է վեր դասեն  ՀՀ քաղաքացու՝ իր հողի վրա առողջ ապրելու իրավունքը հանքարդյունաբերության միջոցով ակնկալվող եկամուտներից:

 

1/1
1/1
06 Հուլիս Ոչինչ հենց այնպես չի լինում

ՌԴ Պետդումայի պատգամավորների այցը Լելե Թեփե և հայտարարությունը, թե «ԼՂ խնդրի կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը միշտ եղել է կառուցողական», ի՞նչ ուղերձ ունեին:  Այս և այլ հարցեր ենք քննարկել արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ:

1/1
1/1
29 Հունիս Վաղ թե ուշ՝ Արցախում փոփոխություններն անխուսափելի են

 Հայաստանյան համաժողովրդական շարժման ալիքը հասավ Արցախ, բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե նա անվերապահորեն աջակցում է Արցախի իշխանություններին, ցույցերը դադարեցին: Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի կարծիքով՝ հայաստանյան փոփոխությունների ալիքը վաղ թե ուշ կհասնի նաև Արցախ:  

 

1/1
1/1
22 Հունիս Այնպես պիտ զարկենք…

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական հավասարակշռության՝ հօգուտ Ադրբեջանի խախտման մասին  խոսելիս պետք է հաշվի առնել, որ Հայաստանն այսօր ունի ամենահզոր զենքը՝ լեգիտիմ իշխանություն:

 

1/1
1/1
15 Հունիս Հակառակ դեպքում կձախողվեն

 Քաղաքական ու ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը վստահ է, որ ԱԺ-ում ներկայացված և նաև արտախորհրդարանական ուժերը արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաջողություն արձանագրելու համար  «ռեբրենդինգի» կարիք ունեն: Հակառակ դեպքում ԱԺ կարող է մտնել ընդամենը 2-3 ուժ:

 

1/1
1/1
08 Հունիս Որպեսզի վստահությունը չմաշվի…

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնին ընտրվեց՝ ունենալով ժողովրդի գերակշիռ հատվածի աջակցությունն ու վստահությունը: Ի՞նչ քայլեր պիտի անի նոր կառավարությունը՝ պահպանելու և չմաշեցնելու ունեցած վստահությունը: Այս թեմայով զրուցում ենք Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ:

 

1/1
1/1
01 Հունիս Այդուհանդերձ, արի՛ տուն

 «Արի տուն» ծրագիրը և յուրաքանչյուր սփյուռքահայից 1000-ական դոլար «հոգու պարտք» գանձելու՝ սփյուռքի նախարարության ջանքերը, փաստորեն, կարելի է տապալված համարել: Ի՞նչ միջոցներով է հնարավոր  արդյունավետ դարձնել  Հայաստան-սփյուռք կապը:  Հաղորդման հյուրն արևելագետ Արաքս Փաշայանն է:

1/1
Էջ 1 2 3 4 5
Հետադարձ կապ
Փավստոս Բուզանդի փող., 1/3, Հայաստան 0010, Երեվան, Հեռ.՝ (+374 10) 54 88 70; (+374 10) 58 52 49