Դիրիժորներ, կատարողներ, երգիչներ, դերասաններ, ռեժիսորներ…Նրանք մեր օրերը իմաստավորում են համերգային ու թատերական ամենատարբեր երեկոներով: Ամեն օր՝ առավոտյան ժամերին, նրանք աշխատանքային փորձեր են կատարում: Եթե հասցնում են, երեքշաբթի և ուրբաթ օրերին շտապում են մեզ մոտ՝ «Վեմ» ռադիոկայան՝ խոսելու առաջիկա համերգի, ներկայացման մասին: Այդպիսի ուղիղ եթերային զրույցը դառնում է իսկական «անակնկալ հանդիպում»:

Գեղունի Չթչյան, Սիմոն Հովհաննիսյան, Ստեփան Շաքարյան, Միխայիլ Կոկժաև, Վարդ Մանուկյան, Արամ Սաթյան, Արմեն Սմբատյան… Նրանց երգերն ու ռոմանսները հնչելու են «Տրիումֆ տրիոյի» կատարմամբ: Մարտի 2-ին «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի գարնանային առաջին հանդիպմանն են հրավիրում մեներգիչներ Աննա Պողոսյանը, Սար Սարգսյանը և դաշնակահար Ջուլիետա Խաչատրյանը:

