Ինչպիսին է հայ երաժշտական աշխարհն այսօր: Ինչպես է հայ երաժշտությունը ներկայացվում աշխարհում: Ինչպիսի հաջողություններ ունեն հայ երաժիշտները աշխարհի բեմահարթակներում: Որքանով ենք մենք հաղորդակից հայ երաժշտական կյանքի զարգացումներին: Ինչպիսին պետք է լինի հայ երաժշտության վաղվա օրը: Հայ երաժշտությունը որպես հայ մշակույթի ներկայացման գլխավոր ուղի: Երաժշտությունը որպես մեր մշակութային քաղաքականության ռազմավարություն: Երաժշտության և կրթության հիմնահարցեր: Ներկայացնում են իրենք` հայ անվանի կոմպոզիտորները և կատարողները:

Նա պատկանում էր այն կոմպոզիտորների փնջին, որոնց կյանքը և ստեղծագործությունը կապված էին խորհրդային մշակույթի կառուցման խնդիրների հետ: Նա որոշիչ դեր խաղաց Միջին Ասիայում պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադրման գործում, գրեց տաջիկական առաջին օպերան: Թեև նա Հայաստանում չի ապրել, բայց միշտ ինքն իրեն համարել է հայ կոմպոզիտոր:

Նա հայ երաժշտական մշակույթի մեծագույն ճարտարապետներից մեկն է: Վստահ ենք, որ ռադիոակնարկն առիթ կդառնա կարդալու ականավոր դիրիժորի դստեր` Գայանե Թավրիզյանի՝ տարիներ առաջ հրատարակած «Միքայել Թավրիզյան. դիրիժորի կյանքն ու մահը» գիրքը…

Նա կրում է քսաներորդ դարի ջութակի ամենավառ դպրոցի չափազանց կենսունակ գենը, որը շարունակվում է սեփական ընտանիքում և ուղղորդում է աշակերտներին: Այսօր Սուրեն Հախնազարյանը մեր մանկավարժական արվեստի դասականներից է, որի ներկայությունն անպակաս է հայրենիքից մինչև Հեռավոր Արևելք: Նրա անունը հայ երաժշտական մշակույթի համար բարձր, ազնվական արվեստի հոմանիշն է: Զրույցի ընթացքում կհնչեն հատվածներ Գրաժինա Բացևիչի, Կարմելա Ցեպկոլենկոյի ստեղծագործություններից, Կոմիտաս-Ասլամազյանի «Ալ այլուղս», «Քելեր ցոլեր» մանրանվագները, Դմիտրի Շոստակովիչի Յոթերորդ կվարտետի երկրորդ մասը և Յոզեֆ Հայդնի Սոլ մաժոր կվարտետի մենուետը:

Այս օրերին լրանում է կոմպոզիտորի 80-ամյակը: Մեր արխիվային հարցազրույցն ընտրել ենք, որ առիթ ստեղծենք լսելու հոբելյարի խոսքը և երգերը:

Մենակատար, անսամբլիստ, նվագախմբերի կոնցերտմայստեր, իսկ առաջին հերթին «Կոմիտաս» քառյակի բազմամյա ալտահար ու Երևանյան կոնսերվատորիայի բազմավաստակ պրոֆեսոր Ալեքսանդր Կոսեմյանի հետ զրույցը հարազատ գործիքի, կոմպոզիտորների ու մանկավարժության մասին է:

Բազմավաստակ ջութակահարն ամբողջ կյանքում մնաց մշտապես իր երկրի տիրոջ գիտակցությամբ, իր գործին ուժերի ներածին չափով ծառայելու գաղափարին նվիրված… «Ես երևի ընդհանրապես մի քիչ ուրիշ մարդ եմ»,— անկեղծացել էր Վիկտոր Խաչատրյանը մեր առաջին ու վերջին հարցազրույցի ժամանակ:

Անահիտ Ներսիսյանը հայ կատարողական արվեստի մերօրյա դասականներից է: Պերճախոս ստեղծագործական ուղին չի փոխել նրա մարդկային հատկանիշները: Նա արվեստի ազնիվ նվիրյալի մարմնացում է… Փոքր հասակում ականավոր դաշնակահարը երազում էր ջութակ նվագել ու երգել:

Դավիթ Ղազարյանի ձայնը միմյանց է կապում մեր երկրի խորհրդային ու անկախ հանրապետությունների երաժշտական ու հատկապես երգչախմբային մշակույթի պատմությունները:

Հայ կոմպոզիտորական ժամանակակից կյանքում իր ստեղծագործական ու մանկավարժական չդադարող եռանդով է հնչում Գեղունի Չթչյանի անունը:

Նրա անվան հետ կապված են ջութակի մենակատարային ու անսամբլային կատարողականության ազնվագույն ու բարձրագույն նվաճումները:

«Զուլալությամբ արբեցած», «Անսպասելի մոդեռնիզմ», «Հնամենի և զարմանալի»… այսպիսի խորագրերով են պատասխանել գերմանական ամենալուրջ պարբերականները ECM Records-ի թողարկած «Կոմիտաս. Յոթ երգ» ձայնասկավառակի ծննդին: Կատարումները հնչում են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Լուսինե Գրիգորյանի մեկնաբանմամբ: Այս ալբոմին հոդվածի ու հարցազրույցի ձևով անդրադարձել են նաև անգլիական պարբերականները՝ «Gramophone»-ը և «BBC Music»-ը:

Այսպես է վերնագրված Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակած տարեգրքի առաջին հատորը, որն ամփոփում է Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների մասնագետների նորագույն ուսումնասիրություններն այս թեմայով: Զրուցում ենք ժողովածուի պատասխանատու խմբագիր, երաժշտագետ Տաթևիկ Շախկուլյանի հետ: Թողարկման ընթացքում հնչում են Կոմիտասի, Խորեն Պալյանի, «Հիլիարդ» անսամբլի, «Հովեր» երգչախմբի, Լուսինե Գրիգորյանի և Վազգենյան դպրանոցի երգչախմբի կատարումները:

«Երբ ստեղծագործողը մի ամբողջ ազգի համար բացում է ապրելու իմաստը, ուրեմն նա հանճար է: Կոմիտասն այդպիսի խորհուրդ ունի հայ ժողովրդի համար: Մեծն Կոմիտասով հաստատվեց հայի ստեղծագործ ազգ կոչվելու իրավունքը»: Հրաչյա Աճառյանի, Գարեգին Լևոնյանի, Փանոս Թերլեմեզյանի, Կարինե Խրիմյանի հուշերը կարդում է Սարգիս Նաջարյանը: Ակնարկի հիմքում Խաչիկ Սաֆարյանի «Կոմիտաս սքանչելագործ» գիրքն է:

Կոմիտասի ձայնով ամբողջ ժողովուրդն է արտահայտվում: Նա օրինականացրեց հայկական երգերի կատարման սկզբունքները: Ակնարկում ներառել ենք նաև Կոմիտասի 10 պատվիրանները երգեցողության արվեստի համար: Նա ուշադրություն էր դարձնում խոսքի ճիշտ արտասանությանը, խոսքի և երաժշտության սերտ կապին: Ըստ Կոմիտասի՝ խոսքը՝ մտքի, իսկ երաժշտական ձայնը՝ զգացմունքի արտահայտությունն է:

Ակնարկի համար ընտրել ենք քանի հատված Խաչիկ Սաֆարյանի «Կոմիտաս Սքանչելագործ» խորագրով ժողովածուից:

Հանճարները հաճախ են ներշնչվել միմյանցով: Հայ մշակույթի համար Կոմիտասն այդպիսի խթան ու լիցք է: Եղիշե Չարենցը որդիական սիրով ու հավատացյալի երկյուղածությամբ է վերաբերվել Կոմիտասին, իսկ Մարտիրոս Սարյանը նրա հանդեպ պաշտամունքի հասնող սեր է ունեցել՝ ասելով, որ Կոմիտասին սիրելը քիչ է, պետք է միշտ լսել:

Տիգրան Մանսուրյանը հայ արդի երաժշտության ամենավառ դեմքերից մեկն է՝ միայն իրեն բնորոշ «ազնվաբարո, ազգային կեցվածքով» (ինչպես բնութագրել է երաժշտագետ Զառա Տեր-Ղազարյանը): Նրա հետ եթերային առաջին հանդիպումը նույնպես այդպիսին էր: Մեկժամանոց զրույցից մեկ նախադասություն մեջբերենք. «Ինձ համար անձնական, մարդկայինի ամենամեծ արժեքը երաժշտության մեջ այն մեղեդին է, որ մայրս երգել է ինձ համար՝ օրորոցայինը»…

Նա հաստատեց Գեղեցիկի հավերժությունը և իր անունը գրեց հայ երաժշտության պատմության էջերում: Նա ապրեց ճանաչված ու սիրված լինելու բերկրանքը: Կյանքի 68 տարիների ընթացքում համախոհն ու մտերիմն է եղել Դ. Շոստակովիչի, Ա. Խաչատրյանի, Ս. Փարաջանովի, Պ. Սևակի, Մինասի: Վաստակաշատ կոմպոզիտորի ու նրա ապրած ժամանակի մասին է մեր զրույցը Էդգար Հովհաննիսյանի կենսագիր երաժշտագետ Ծովինար Մովսիսյանի հետ:

Կյանքի տարբեր շրջաններում նա եղել է կոնսերվատորիայի ռեկտորը, Օպերային թատրոնի ղեկավարը, Հեռուստատեսության պետական կոմիտեի երաժշտության գծով գեղարվեստական ղեկավարը, Ժողովրդական երգի ու պարի անսամբլի, Հայհամերգի գեղարվեստական ղեկավարը և այլն: Էդգար Հովհաննիսյանն ազգայինի դիմագիծ ուներ թե իր ստեղծագործությամբ, թե հասարակական գործունեությամբ: Երաժշտագետ Ծովինար Մովսիսյանը հիշում է ավագ ժամանակակցի կյանքի առանձին էջերը:

Յուրի Հարությունյանը հայկական կինոյի պատմության անբաժան մասնիկներից մեկն է: Նրա երաժշտությունը հնչում է շուրջ 80 կինոնկարներում: Կոմպոզիտորի 70-ամյակի առթիվ հրատարակվել էր երաժշտագետ Ծովինար Մովսիսյանի «Կյանքի զուգահեռականներ» մենագրությունը: Հեղինակի և գրքի հերոսի հետ զրույցի վերահեռարձակումը նվիրվում է կոմպոզիտորի հիշատակին:

Նրա գործունեությանը տրված գնահատականները՝ սկսած նրա առաջին ելույթից մինչև մեծապանծ ճանապարհի վերջում մեզ թողնված նրա գիտական ուսումնասիրությունը, առանձնահատուկ շռայլությամբ են ճառագում: «Անահիտ Ցիցիկյանը փառահեղ կերպար է հայ ժամանակակից մշակույթի երկնակամարում: Տաղանդավոր ջութակահարուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, հայ կատարողական արվեստի խոր ուսումնասիրող, մանկավարժ ու հրապարակախոս, բազմակողմանի հետաքրքրությունների տեր անձնավորություն»,- գրել է երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր Մարգարիտ Ռուխկյանը:



20-րդ դարի երկրորդ կեսի հայ երաժշտական մշակույթի հսկաներից մեկն է Գայանե Չեբոտարյանը: Երաժիշտ, որի մեջ ներդաշնակորեն մեկտեղվում են կոմպոզիտորը և հետազոտողը, հրապարակախոսը և դաշնակահարը, մանկավարժը և երաժշտահասարակական գործիչը: «Իմ ձեռքի տակով են անցել սովետահայ այն բոլոր կոմպոզիտորներն ու երաժշտագետները, ովքեր իմ դասավանդման տարիներին սովորել են Երևանում»,- հիշում էր մեծ մանկավարժը:

Կոնստանտին Սարաջևը 20-րդ դարի հայ երաժշտական մշակույթի ամենահնչեղ ու գործուն հսկաներից է: Նա խորհրդային և հայ դիրիժորական, մանկավարժական արվեստի կառուցող ու անվիճելի չափանիշ է:

Դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ, գիտնական, երաժշտահասարակական գործիչ ու զինվորական կամրջաշինարար Գևորգ Բուդաղյանը կանգնած է հայրենական կոնսերվատորիայի, օպերային թատրոնի, արվեստի ինստիտուտի հաստատման հիմքում: Նրա մեծ գործի գլխավոր ճանապարհը սկսվեց Կոնստանտին Սարաջևի որոշիչ ներկայությամբ ու պսակվեց Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգության հիմնարար հանրահռչակմամբ: