Հաղորդաշարն անդրադառնում է հայկական կինոյի տարեգրությանը, նշանակալից դեպքերին և անզուգական վարպետներին:

Հաղորդման ընթացքում հնչում են հատվածներ բոլորիս կողմից սիրված ֆիլմերից:



Հաղորդումը ներկայացնում է 1990-ականների հայ կինոյի դժվար ժամանակները երկրաշարժից հետո և Արցախյան ազատամարտի տարիներին:



Հաղորդումը նվիրված է հայ կինոռեժիսոր, սցենարիստ, փաստագրական, կարճամետրաժ, լիամետրաժ և այլ ժանրերի ֆիլմերի հեղինակ Դմիտրի Կեսայանցին և խորհրդային հայ ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ (Արթուր) Փելեշյանին:



Հաղորդումը նվիրված է հայ ռեժիսոր, սցենարիստ Առնոլդ Աղաբաբովին:



Հաղորդումը նվիրված է ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր, 2004 թվականից՝ «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի հիմնադրման պահից, փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանին և կինոռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արա Վահունուն:



Հաղորդումը նվիրված է կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցին և կինոռեժիսոր, ՀՀ պետական մրցանակակիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովիկ Հախվերդյանին։



Հաղորդումը նվիրված է ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր, դերասան Գենադի Մելքոնյանին, կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն (Վաղարշակ) Չալդրանյանին և թատրոնի ու կինոյի դերասան, օպերատոր, ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Իսրայելյանին։



Հաղորդումը նվիրված է հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ Աղասի Այվազյանին, կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Բաբայանին և ռեժիսոր, դերասան Միքայել Դովլաթյանին:



Հաղորդումը նվիրված է ռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանին:



Հաղորդումը նվիրված է խորհրդային ժամանակաշրջանի հայ կինոռեժիսոր, կինոդրամատուրգ Էդմոնդ Քյոսայանին, հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Բագրատ Հովհաննիսյանին և հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ներսես Հովհաննիսյանին:



Հաղորդումը նվիրված է խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արման Մանարյանին և հայ խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Մարգարյանին:



Հաղորդումը նվիրված է կինոռեժիսոր և սցենարիստ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Կարեն Գևորգյանին և հայ կինոռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արկադի Հայրապետյանին:



Հաղորդումը նվիրված է կինոյի և թատրոնի հայ նշանավոր ռեժիսոր, սցենարիստ Հենրիկ Մալյանին։



Հաղորդումը նվիրված է հանրահայտ հայ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովին։



Հաղորդումը նվիրված է ռեժիսոր Լաերտ Վաղարշյանին և հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ Վաղարշ Վաղարշյանին։



Հաղորդումը նվիրված է ռեժիսորներ Ստեփան Կևորկովին և Էրազմ Մելիք-Քարամյանին։



Հաղորդման ընթացքում անդրադաձ է կատարվում կինոարվեստի զարգացման պատմական չորս շրջաններին:



Հաղորդումը ներկայացնում է տաղանդավոր ռեժիսոր-մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի ստեղծագործական գործունեությունը։



Հաղորդումը ներկայացնում է հայկական անիմացիոն կինոյի ստեղծման առաջին տարիները և հայազգի կինոռեժիսոր Լևոն Ատամանովի (Լևոն Ատամանյան) կատարած մեծ գործը՝ ազգային մուլտիպլիկացիոն կինոն զարգացնելու ասպարեզում: Այս ասպարեզում մեծ էր անվանի նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի կատարած դերը: Հաղորդման մեջ օգտագործված է հատված «Շունն ու կատուն» մուլտֆիլմից:



Անիմացիան շարժման պատրանք ստեղծելու և միմյանցից քիչ տարբերվող անշարժ պատկերների արագ փոփոխման գործընթացն է: Անիմացիա ստեղծելու տարբերակներից են սահատետրը, կինոժապավենը, տեսաֆիլմերը և թվային ծրագրերի միջոցները:

